Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/195

Այս էջը հաստատված է

կնոջմեն ու ի վերջո պատվական ծեծ մը քաշել տա Միքայելին գիշերային ստահակներու ձեռքով։

Դրամի և միջավայրի պայքարեն վերջ՝ լպիրշ սիրո պայքար մը ատիկա։

Ապտակը ազդեցություն չունենար Միքայելին վրա։

Սմբատ Ալիմյանի գրագիրներեն մին է Դավիթ Զագարյանը՝ աշխատող, պարկեշտ ու միշտ չի վարձատրված անձ մը։

Դավիթ Զագարյան ունի եղբայր մը անդամալույծ ու եղբոր աղջիկ մը՝ Շուշան, գեղեցիկ, դաստիարակված ու թշվառներու բարեկամ։

Դավիթ Զարգարյան կփոխադրվի քաղաքի գրասենյակեն դեպի հանքերը, ուր վերակացու պիտի ըլլա։ Հոն Սմբատ, որ ընկերավարական է, գործավորներուն համար հանգստավետ, լուսավոր շենքեր պիտի կառուցանե։ Իսկ Շուշան խնամք պիտի տանի գործավորներուն, զանոնք պիտի դաստիարակե։ Դավիթ Զարգարյանի հետ իր հարաբերություններուն մեջ Սմբատ անզգալաբար կգրավվի Շուշանով, կսիրե զայն։ Շուշան ալ կունենա նախ տարտամ զգացում մը, որ հետո խոր համակրության մը կփոխվի՝ վախով ընդխառնված, որովհետև Սմբատը նախ ամուսնացած է, իսկ երկրորդ՝ մեծահարուստ մըն է։

Միքայել կտեսնե Շուշանը, այդ քնքուշ, գեղեցիկ աղջկան կմոտենա կիրքով, զայն նույնիսկ աղարտելու փորձեր պիտի ընե, բայց սա խոսքը կբավե իրեն մտախոհություն տալու՝ «պարոն, դուք ձեր եղբորը չե՛ք նմանում»։ Ի՞նչ Է ուրեմն, կխորհի, իր և եղբոր միջև գտնված տարրբերությունը։

Համրաբար կլեցվի անասելի դառնությունով անձին հանդեպ, խորշանք կսկսի զգալ իր վարած կյանքեն, մաքուր սեր մը անպարտելիորեն կտիրե սրտին, խոհուն, լուռ ու մենակյաց կդառնա։ Ուրեմն Շուշանը կսիրե Սմբատը, զինք ինչո՞ւ պիտի չկրնար սիրել: Երկու եղբայրները՝ ոսոխ սիրո մեջ։ Հոս կսկսի սիրո հաղթանակը դրամին դեմ։ Միքայել Մարութխանովի հետ իր ըրած կեղծարարության չի կրնար հանդուրժել, կերթա Սմբատին աչքին առջև պատռելու կեղծ մուրհակը։ Իսկ հոս կցցվի Մարութխանովը։ Միքայել պետք է փեսային վճարե կես միլիոնե ավելի փոխ առնված դրամները։ Միքայել այդքան դրամ առած է Մարոլթխանովեն. խնդիր չէ, իր ստորագրությունը կա թուղթերուն տակ։ Հրդեհ մը այդ բոլոր խնդիրները կկարգադրե։ Ալիմյանի հանքերեն կծագե հրդեհ,Զարգարյանի րնտանիքը կգտնվի այն տան մեջ, որուն շուրջ խարույկը կտարածվի։ Միքայել կցատկե հրդեհի մեջ ու կազատե Շուշանիկի անդամալույծ հայրը։ Միքայել քաված է իր մեղքը։ Սմբատ չի կրնար, հակառակ իր սիրույն, ամուսնանալ։ Միքայել պիտի ամուսնանա Շուշանիկի