Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/205

Այս էջը հաստատված է

քերիմ Սահառունին ունի իր հեղափոխական աշակերտները՝ Աբաղյանը, իր աղջիկը՝ Անահիտը, հարուստ Ալեքսանդր Ալվանդյանը։ Իսկ Արտաշեսն ունի իր կուսակիցները՝ Հրանդը կատաղի, հախուռն ընկերավարական մը կամ ավելի ճիշտ՝ ոչնչական մը, նաև Տիգրանը խոհեմ և ապա Արտաշեսի հանդեպ իր սիրույն ազդեցության տակ հարուստ Ալվանդյանի աղջիկը՝ Ֆլորան։ Իսկ այս գաղափարներու բախումին մեջ Արտաշեսի մայրն է, որ, իր երազներու մեջ, տղուն երջանկության համար հյուսած երազներու մեջ հուսաբեկ՝ կաթված պիտի իջեցնե։ Արտաշես չի կրնար ամուսնանալ Ֆլորայի հետ, քանի որ ուխտած է, ստիպված է մեկնիլ, թեև Ֆլորան կուզե հետևիլ Արտաշեսին։ Բայց արդեն իմացված է Արտաշեսի գոյությունը, ու ան ձերբակալվելե աոաջ անձնասպան կըլլա։ Սենիքերիմ հեղափոխական մըն է բառին ճշմարիտ առումով։ Անիկա զենքի ալ թշնամի չէ, արդ, ինչպե՞ս թշնամի կըլլա իր զավակին, երբ խնդիրն իր սիրական Արտաշեսը երեք անդամ մահեն ազատող ընկերոջ հանդեպ զոհաբերության մը մեջ կկայանա։ Այդպես պետք է ըմբռներ Սահառունին զոհողությանց արժեքը, ինքը գերազանցապես զոհվող մարդ։ Իսկ գալով գաղափարներու պայքարին առաջ բերած դառն հետևանքներուն, մի՞թե հայր մը, որքան ալ վառված ըլլա իր գաղափարներով, կրնա տունը դժոխք դարձնել իր տղուն հակառակ գաղափարներուն համար։

Սենեքերիմի հայրական սերն անժխտելի է։ Սերը բնավ պիտի չըկրնար կասեցնել գրոհը դժգոհության, որ հակառակ հոսանքներե կառաջանա։ Օրինակներ շատ ունիմ աչքիս առջև այսօր։ Եվրոպա ուսած կամ հոս կրթված նորելուկ տղաք գլխովին հակոտնյա ներշնչումներ ունին կյանքի և իր երևույթներուն մասին, մինչև իրենց ծնողքները կապրին իրենց նախնականությանը մեջ։ Արդ, դիտեր եմ, որ մեր ընտանեկան կյանքը բնավ կամ շատ քիչ կտուժի գաղափարաց այդ հակադրութենե կամ շատ–շատ վիճաբանության մը ձևին տակ կարտահայտին ամեն դժգոհություն և հետո ամեն բան կանցնի, որովհետև նախ այդ ամենուն վրա կա ծնողական գերագույն սերը, զոր վավերացուցած է իր գործերուն մեջ տաղանդավոր հեղինակը, և երկրորդ, տեսակ մը հպարտություն այն գաղափարներու համար, որոնք հաչս ծնողին՝ տղուն միտքը բարձը համարել կուտան իրենցինեն։ Մեր թրքահայ արդի կյանքը մասամբ գաղափարներու երկու հակադրություններուն մեջը կտատանի, ու ընտանեկան աղետներ երբեք հառաջ եկած չեն ու պիտի չիգան։ Յուրաքանչյուր գրական արտահայտություն իր հիմքն ունենալու է ընկերության մեջ, մեր հայ ընկերության մեջ ատանկ քայքայումի նշաններ չիկան։ Եթե ծերունին, Ովրատիոս, այնքան խիստ գտնվեցավ իր զավա