Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/217

Այս էջը հաստատված է

Սիամանթո մեզի կերևա մարգարեի հանդիսական պատմուճան մը հագած, Ան Այգեկութքին մեջ կըսե (էջ՝232):

ԵՎ բյուրավոր հատիկները ամենօրհնյալ խաղողի,

          Հայրենիքիդ  կապույտին տակ վերածաղկող՝  
Գիշերոներու աստղերուն չափ էին անթիվ…
ԹԹենիին կատարեն,կարոտակեզ կռունկներ
Իրենց կանչը երգելով դեպի արտերը իջան:
Այգիներուն խորերեն ցնծության ձայնը կզեղուր,
Արտերուն մեջ իրենց հնձած ցորյանին շուրջ,
Հայ հարսներն կայերուն դեմ ամբողջ օրը պարեցին
Այգետկուտքին առավոտն այս՝ մեր առաջին զարթոնքն էր․․․
Տարիներու մեր սոսկումեն և սուգեն ետք։
Հարությունն էր կարծես այսօր և մարդերուն,և բնության․․․


Այս երազը բավական նման է Րաֆֆիի «խենթի»երազին։ Անիկա երազն է խաղաղական Հայության դարերե ի վեր, սակայն երա՜զ․․․ Նախապես ըսինք թե Ցարճանյանի քերթությանց շրջանակը Հայկական Եղեռնեն կսկսի․ ատկե զատ ան հարկատու է խորապես հայրենի միջավայրին բերած ազդեցությանց, անձկորեն գրեթե ամեն գրողե ավելի անոր դեպքերուն կապված են իր գրվածքները։

Այսպես, Դյուցազնորեն, Հոգեվարքի և Հույսի ջահեր՝ գրված են Եվրոպայի մեջ հայկական ջարդին հաջորդող տարիներուն։ Կարմիր լուրեր բարեկամես–ը հայ երկրորդ եղեռնին առթիվ է գրվաց, իսկ ամերիկյան հայ գաղութին մեջ ան կերգե Հայրենի հրավերը։

Գեղեցկագույն էջերը սակայն Հոգեվարքի և Հույսի ջահերուն մեջն են, ինչպես նաև Հայրենի հրավերին։ Չեմ գիտեր ինչու՝ բռնազբոսիկ, քիչ մը թատերական կերևա ինձի Կարմիր լուրեր բարեկամես–ին գրեթե բոլոր համարները։ Հոտ քիչ մը դաժանություն ալ կա, եթե կուզեք՝ անսրտություն, որով հայ թերթերը աղեխարշ ու ողբական նկարագրութեններեն վերջ՝ Սիամանթո մասնական (իր գրելու ընդհանուր ոգվույն հակառակ) իրական տեսարաններ մեզի կհրամցունե։ Հոտ ոճն ալ չի ժպտիր մեզի ու կեղծ կերևա։ Այդ տարբեր խնդիր, թե Սիամանթո ուզե ազգին կտակել ասիական նրբացած բարբարոսությանց մեկ վավերագրությունը։

Անցնինք հիմա Սիամանթոյի արվեստին։ Արձակ քերթության այն ձևը, որով մեզի կներկայանա տաղանդավոր բանաստեղծը, կարծեմ առաջին անգամ իրմով մեր մեջ մտած է։ Յարճանյան երբեք հանգ չունի,