Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/222

Այս էջը հաստատված է

Որոնք նըման ոզնիի՝ արտերուն մեջ կհայտնվին,
Ո՜վ ավերակը բլրան վրա շինված հյուղերուն,
Ուրկե կելլեր հայ գեղջուկն առավոտյան աղոթքով՝
Արարչությունը հողին արբեցնելու բահին տակ։

Նույն ոտանավորեն.

Կիսայրյացները անգին իշավարին մեջ կըհեծեն.
Բայց վիրավոր մ'ավասիկ կսքողվի մութին մեջ,
Հետո ծունկին վրա ընդքարշ կըմոտենա խուժանին
Եվ հեգնորեն, քրրջալիր, արյունտողիք կըթքնե
Խարույկին մեջ տոնական։

Վարուժան կերգե աղետին հետ դյուցազուններն ալ, որոնք անոր դեմ կոսոխին, հետո կերազե իր հայրենի օճախը, ու ներկայեն հուսահատ՝ կանդրադառնա լուսավոր անցյալին, կոգեկոչե Անին, կոգեկոչե հեթանոս դարերու կյանքն ու աստվածերուն ուժը։

Ահա տողեր «Անիեն».

{{Արդ քարուքանդ կըհանգչիս,
Եվ նշխարներդ ինը դար է, որ կավրին,
Ժամանակի ձեռքր չեղավ այնքան հաղթ՝
Աճյուններդ այդ մրրիկներուն հանձնելու.
Սմբատի սոս նժույգը չի խրխնջեր,
Ան չի թոթվեր արյունթաթախ բաշերն իր
Քած ձիուն դեմ Ափշինի,
Որ կոչնակներն ու շեփորներն ոսկեցոլ,
Որոնց ի լուր թուրը խաչով կըձուլվեր,
Հոն լուսած են՝ ապրեցնելով իրենց տեղ
Բուի հազար սերունդներ։
Արդ լռության չղջիկի լայն թևին տակ
Կաճի եղիճն արտասուքովն աստղերուն.
Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով
Կգրկե հողդ տրտում
Իր պատառիչ կայծքարերով միասին։
}}

Լեոբարտիի ԱՌ ԻՏԱԼԻԱՆ Վարուժանի ԱՆԻԵՆ գեղեցիկ չէ։

Ըսի թե ներկայեն հուսակտուր դեպի անցյալ կդառնա իր հոգին, ու իր արդեն իսկ հեթանոսական հոգվույն մեջ, ֆլաման պերճ արվեստին ազդեցությամբ՝ կերկնվին հնության աստվածությունները։ Եվ որպեսզի ՑԵՂԻՆ ՍԻՐՏՆ իսկապես հայ տառապանքին սիրտն ըլլա, Վարուժան անոնց ուժը կաղերսե, անոնց բազուկները հաղթ՝ արդի մռայլ ուժերուն, արդի վայրագ սպանդներուն դեմ։