Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/228

Այս էջը հաստատված է

ձմեռներու գարունն է ողջունած և արդեն անմահության դափնիները կկրե. բանաստեղծ մը չապրիր իր մեջ, հապա բանաստեղծներ կապրին. իր ներկա գործը որքան հոյակապ, տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլլալ։ Ի՞նչ պիտի կոչվին անոնք. անշուշտ «Հացին երգը», թերևս հոմերական մեծ դյուցազներգություն կամ թախծալից և վսեմ սաղմոսները մշտահոլով կյանքին։

Իր արվեստը ձգտումը չի ճանչնար, որովհետև տիեզերանալ կձգտի, և լավ է, որ այդպես ալ շարունակե՝ հակառակ բաղձանքներու և քննադատությանց. և ճիշտ կըսե ինք «Մատյանն ահա–ին» մեջ.

Խորհե թե միշտ քննադատն է միաչյա,
Եվ ներքին բարոյագետը խոհեմ.
Տառապած սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա
Նըժարին մեջ՝ տիեզերքին դեմ առ դեմ։

Ան լոկ կըրնա ճանչնալ երազը սրարբած
Ով կարբենա կյանքի դիրտովն ու խունկով,
Ան որ մարդն է՝ լույսով, ցեխով թրծված,
Ան որ մարդն է՝ սրբագործված արցունքով։