ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ՇԱՆԹԻ «ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ»
Տիկնայք և տիարք.
Վերլուծությունը պիտի ընեմ գործի մը, որ գրեթե երկու ամիսե ի վեր կզբաղեցնե կովկասահայ թատերական և գրական շրջանները. ու հոն, Կովկասի մեջ, հակառակ գրական դատավարության ժխտական արդյունքին, ամեն ոք, հազվադեպ բացառություններե զատ, համաձայն է գովելու Շանթի գործին գեղարվեստական մեծ արժեքը։
Կկարծեմ որ գրական գործի մը դատով մոտենալու ձևն անհարմար է, ինչպես՝ անարդար, որովհետև դատ մը արագություն կպահանջե, մինչ Շանթի հայ գրականության հանդեպ... գործած ոճիրը այնքան ստիպողական չի դարձներ նման ձեռնարկ մը, հետո, դատի մը ելքը զայն վարող փաստաբաններա հմտութենեն, պերճախոսի ձիրքերեն, փաստելու, համոզելու, հուղելու կարողութենեն կախում ունի։ Այդ հատկություններով օժտված մը կրնա ոճիրը մեղմել, արդարացնել կամ արդարը կորուստի մատնել։ Ինչպես կտեսնվի դատավարության մը մեջ, հակառակ արդարության գաղափարին, անարդարության մը բոլոր տարրերը կան և ճիշտ այդպես պատահեցավ Կովկասի մեջ Շանթի գործին համար ալ. հոն ամբաստանող կողմը՝ ի զեն ամեն բանի ամբաստանեց, այդ էր իր պաշտոնը և պաշտպանողներու տկարութենեն օգտվելով՝ դատին եզրակացությանը վրա մեծապես ազդեց։
Հոս, ազնիվ ներկաներ, ինչպես նախապես ըսի, ես գործին վերլուծությանը պիտի ձեռնարկեմ՝ պարզելով տեսակետներս, գնահատելով և քննադատելով հավասարապես, նաև անդրադառնալով ՀՒՆ ԱՍՏՎԱԾնԵՐՈՒ մասին եղած քննադատությանց և տեսակետերու։
Բայց նախ այդ բոլորը. կարծեմ թույլատու պիտի ըլլաք, որ քանի մը հակիրճ խոսքերով գործին նյութը ներկայացնեմ, հուսալով հանդերձ, թե ամենքդ ալ ծանոթ եք անոր, բայց նաև հուսալով, որ կան ոմանք, որ առիթը չեն ունեցած զայն վերծանելու։
Սևան կղզին համանուն լճին մեջ կգտնվի՝ Հայաստանի հյուսիս–արևելյան կողմը, հոն հիմա ալ ուխտատեղի մը կա։ Հազար տարի մը առաջ