ճակատագրական ողբերգություն մը չէ՞ այս...
Մինչ հոս հեղինակն առարկայական է, կներկայացնե ինչ որ կա մեր առջև՝ իբր բիրտ իրականություն, բայց ան ենթակայական ալ կըլլա ու իր իմաստասիրութենե բան մը կխառնե գործին մեջ։
Կհիշնք, ազնիվ հանդիսականներ, ըսի թե Աբեղան իր սիրատենչ պտույտներուն մեջ կհանդիպեր ճգնավոր մը ուրվականին՝ փոսի մը գլուխ կանգնած։ Թող խոսի այդ ճգնավորը՝ Աբեղային հորանջող, գեշ պարապը ցուցանելով.
«Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը։ Փորեր եմ, փորեր, նայե՝ այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ, ծնած օրես վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս Է, միակ բանը, որ իմս Է, իմ ստեդծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա։ Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լեցվելու ոչնչով։ Գնա՛, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինձի»։
Քիչ մը անդին կհասկցվի, որ այս ճգնավորը եկեր է կյանքի գլխավոր հանգրվաններեն, եղեր է իշխող, հետո՝ քարոզիչ, հետո՝ միաբան և ինչ թշվառ եզրակացության կհանգի ի վերջո։
Կյանքը՝ զգացման թե մտածման, ուրիշ բան մը չէ, եթե ոչ պատրաստության մը անհույս վախճանի մը։ Եվ եթե այդ փոսը սիրո կամ կյանքի երազովն իսկ լեցվի, մենք կանգնած ենք կրկին այդ անհուսության անդունդին վրա...
Ահա Շանթին կյանքի մասին ունեցած ըմբռնումը։ ճիշտ թե սխալ, ամեն մարդ զայն իր հավատքին համեմատ կրնա քննության ենթարկել և դատել. միայն թե մի մոռնաք, ազնիվ ունկնդիրներ, որ գեղարվեստական գործի մը աոջև կգտնվիք և ոչ թե ընկերային բարոյականությամբ զբաղվող երկասիրությամբ մը...
Արշ. Հարությունյան, մին Շանթի դատական գործի քննադատողներեն, «Հին աստվածներն» անարժեք, անիմաստ, և վնասակար կգտնե, որովհետև հեղինակը սանձարձակ կենսապայքար կքարոզե, որովհետև կմերժե բարոյական մեծ հաղթանակներուն տանող իտեալը։ Այս տեսակետներն ինքնին կչքանան իմ հայեցակետես նայելով գործին։
Ի՞նչ կնշանակե արվեստի գործին մեջ անպատճառ փնտրել զայն, զոր դնել չէ փափագեր հեղինակը։ Արվեստի գործը պիտի դատվի ինքն իր մեջ. չէ թե մեր ձգտումներուն, հավատատքին համեմատ։ Այդպես զատելով