մարդկային մտքի էն շքեղ արտադրությանց մեծագույն մասը կփճանան։ Դատեցեք այդպես, եթե կրնաք Սոփոքլի էոտիփը, որ ահեղ ճակատագրականոլթյամբ հորը վճարված ոճիրը անիրավ դատաստանով մը կհասցունե մինչև անոր դեռատի աղջիկներուն. դատեցեք Շեքսփիրը, որ հաճախ ապերախտությունր, փառքի տենչն ու ոճիրը, հիմարությունն ու գծուծ շահասիրությունըք և նախանձը կհուզե իր մռայլ ու խորախորհուրդ Էջերուն մեջ, դատապարտ երեք Կյոթեն, որ «Ֆաուստի» մեջ մարդկային թարթափումներուն, թափառումներուն նորախնդրության անհուսությունը կխորհրդանշե թերևս. հետո նետեցեք ձեր արհամարհանքը Իպսենին, որ հուսալով հանդերձ ճշմարտության թագավորության և աննախապաշար առույգ, մաքուր անհատներով ընկերության մը կարելիության իր վերջին գործերեն մեկուն՝ Շինվածապետ Սոլնեսի մեջ ընկերության նախապաշարումներեն և ավանդութենեն վեր բարձրացող անհատը կթավալի տարակին բարձունքեն վար՝ սև մայթերուն վրա ցրվելու համար անոր խոհուն ուղեղը…
Ոչ, գեղարվեստական գործեն ստեղծագործ ուժ մը կպահանջվի միայն, երբ անիկա մեզ կհուզե, խորհելու կմղե և կգոհացնե մեր գեղարվեստական զգացումը, այդ արդեն իր հաջողության էն մեծագույն գրավականն է...
Մամբրե Մատենջյան, Շանթի դատին մյուս քննադատը, Հին աստվածները արդեն իսկ մեռած գործ մը կհամարի, իբր գեղարվեստական արտահայտություն, որովհետև անոր մեջ չիկա տրամատիք ընդլայնում, հոգեբանական աստիճանական զարգացում, որ վերջնական լուծումին առաջնորդեր տիպարները և վերջապես չիկա ուսումնասիրված տիպարներ:
Գործը, ազնիվ տիկնայք և տիարք, առնելով իբր սովորական տրամ մը, կրնար այդ տեսակետով դատապարտվիլ, բայց իբրև սիմպոլիք էջ՝ չիյնար այդ պայմաններուն տակ։ Տիպարներեն երկուքը՝ Վանահայրն ու Աբեղան, շատ որոշ բարացուցական գիծեր չէին կրնար ունենալ, որովհեատև իրենք մարդկությունը կխորհրդանշեն հոն և եթե հակառակ այդ ամենուն Հին աստվածներուն մեջ մեր հետաքրքրությունը հարաճուն է, որովհետև հեղինակը գիտցած է լավագույն ներշնչումով մը Աբեղային հոգեբանությունր զարգացնել խռովիչ, շլացնող ու հետզհետե խտացող պատկերներու միջոցավ, Իսկ եթե ավելի ակար կերևի Վանահոր հոգեբանությունը, որովհետև անիկա ավելի ներքնահայաց խորհուրդով, քան արտահայտ թառերով ու շարժումով կհասունցնե ինքզինքդ…
Ազնիվ հանդիսականք, չեմ ուզեր երկարաբան ըլլալ՝ անդրադառնալով երկրորդական տիպարներուն վրա, բայց չեմ կրնար քանի մը խոսք ցսելե զրկել ինքզինքս Շանթի լեզվին մասին։