Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/26

Այս էջը հաստատված է

Ամենեն առաջին աակնարկները հայրիկին վրա կիյնեին, որ գլուխը բաց, լայնաճակատ, մորվեղ, իր խոր աչքերով կտիրե սենյակին, հետո՝ Գևորգ Դ. կատողիկոսին վրա՝ լրջադեմ ու երկայնամորուս, որուն գորշությունը կեղծեն երկու ճերմակ սահանքներ, ի վերջո սևեռելով սև վեղարին տակեն ծաղկող գեղանի ու շենշող դեմքի մը՝ Եսայի Պատրիարքին: Երկարորեն զննեցին Մայր Հայաստանին, առանց շրջանակի նկար մը՝ դռան հանդիպակած պատին վրա գամված: Վարսերը թափած, ավերակներու մեջտեղ նստած աղջիկ մըն էր ան, որ բան մը չէր արտահայտեր, բայց իր անունեն կարելի էր ամբողջ ողբերգություն մը հանել և զգալ: Տղաք ալ այդպես կընեին երևի. երկարորեն վիճեցան ու բացատրություններ տվին, ի վերջո աչքերնին իջեցնլու համար կարմիր կերպասե վարագույներուն ու թավիշե բազմոցներուն:

Այս ամենը նոր էին իրենց համար. մանավանդ հախճապակիե ջերմոցը ուր դեղին բոցը կճարճատեր:

Հիմա տեղավորվիլ կսկսեին. այդ պահուն իրենց անհանգստությունը ակներև էր, միջավայրին նորութենեն ազդված՝ ինքզինքնին անոր օտար կզգային, քանի որ կջանային ձեռքերովնին ծածկել իրենց զբեստներուն պատռվածքները:

Այս առաջին անգամն էր, որ մեր թաղին մեջ տղոց այցելությունը կընդունեինք, և չեմ գիտեր ինչու՞ շատ հարգելի հյուրերու տպավորությունը կընեին վրաս: Բայց ո՞վ պիտի խզեր տիրող այդ անախորժ լռությունը: — Է՛, տղք, բարի հրամեցիք, բարով, հազար բարով, դուք ալ այս կողմերը կուգայի՞ք... Վանահոր կատակին վրա ծիծաղն ընդհանուր եղավ: Տաքուկ էր սրահը, ու մանավանդ Վարդան հայր սուրբը տաքցուցած էր ստամոքսն ալ. ի՞նչ պահեմ մեղքս,երբեմն ես ալ մասնակից կըլլամ իր գինարբուքին:

Սկսանք հրացումներու, ծիծաղելի խոսքերու, ու արդեն քիչ վերջ վեհարանին մթնոլորտը հրճվալի աղմուկով լեցված էր: Տղաք ընտանի և համարձակ դարձան, կերգեին հայերենական պարերգեր, որոնց չափով մեկ քանիները պարեցին, հաճույքով կհետևի իրենց ոտքի խոհեմ շարժումներուն, հետո անոնց երագությանն ու խանդին:

Պարերեն վերջ Հայաստանի, հերոսական երգերու շարքը սկսավ տարտամ ու երկարաձիգ շեշտերով: Շատ լսած եմ այդ երգերը, բայց անոնք չեմ գիտեր ինչո՞ւ լեցուցին զիս խոր հուզումով, նույն հուզումը կզգայի ամենուն քով ալ: