դուրսի բակին մեջ կպուտուտքեր, սահանք կըլլար ու ծովու մը կոհակներուն պես կուգար որմերու վրան փռվիլ կատաղի շառաչով: Երկա՛ր ունկնդրի այդ շառաչին, կարելի՞ է բացատրել տարբերուն խոսքը:
Լա՛վ էր այդպես, միշտ ուզած եմ կաղանդը ձյունամրրիկով տոնել: Ձյունը իմ հայերենի հողիս մեծագույն հարստությունն է:
Հիշելով, և ո՞ր մոռացկոտ, ապերախտ պանդուխտն իսկ չպիտի հիշեր այդ գիշեր: Սպերը՝ գացի հոն. ի՞նչ կընեին գյուղացիք, ազգականներս. հայր, մայր չունիմ, որբ մնացած եմ կանուխեն: Հիմա կհսկե՞ն մինչև հավախոս՝ օջախին առաջ, արշալույսին աղբյուր վազելով՝ ջուրերուն մեջ գարի թափելու համար:
Դարերե ի վեր ո՞վ արդյոք ոսկեծոր աղբյուր մը գտավ. թերևս այդ ոսկին հայ ժողովրդին հավատքն է ինքնաբուխ ու տևական:
Մնացի՞ն մեր օրերու նահապետական սովորություններն: Ջարդն ու ավերումը մեր վրա ինկան ու ինձ չար բնազդում մը կըսե թե՝ երբեմնի կենդանությունը շիրիմի վերածված է՝ ծածկվելով ձյունին սառնությամբ:
Տաքուկ անկյուն մը փռված, հագեցած ստամոքսով՝ կեղբայրանալի կաղանդի բարիքին զո՜ւր սպասող հայրենի գյուղիս ու մեր արյունոտ երկրին մերկությանն ու ցավերուն: Թող չըսեն, թե վարդապետ մը վրան առնեոլով սև վերարկուն՝ կմերկանա մարդկային էն ազնիվ հույզերը, անշուշտ սկեպտիկներ ալ կան, բայց ես ակնարկե մը կառնվիմ, և այդ կաղանդի գիշերով վանքին շրջակա ձյունադաշտերուն մեջ, մթին պարիսպներուն շուրջը՝ կհավաքեի իմ ժողովուրդիս լալահառաչ մերկությունը:
Կմերժեմ վարդապետի երկար խորհրդածությունները, զորս կծամծըմե մեր պաշտոնակիցներուն ուղեղը տարեմուտին՝ քարոզի մը նյութ հայթայթելու համար. չի խորհեցա ծնող տարիին վրա և ո՛չ ալ անցնողին, որ այնքան սև հոգիով կերթար…
Երկարորեն մնացի ուրիշներու ցավին մեջ և քանի մը անգամներ, գաղափարներուն ի՜նչ շարահարությամբ՝ չեմ գիտեր, Շուշանին գեղանի հասակը եկավ կանգնիլ աչքերուս դեմ՝ ստեղծագործ ժպիտով մը…
Թ
Անփառունակ ծնունդ մը:
Այսօր, երբ եկեղեցիները լույսով, խունկով կողողվին ու կլեցվին հավատացյալներու հոծությամբը, հոս թափուր է ամեն բան:
Ինձի համար սակայն խորհրդավոր է այս առտուն, հարյուրավոր տարիներ առաջ կատարված մարդեղության դրվագնեերը կարծես անգամ