Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/36

Այս էջը հաստատված է

Այսպես՝ անպատճառ մեկը պիտի բանա մեր աչքերը ուրացված գեղեցկություններու վրա, որպեսզի հաճինք հետաքրքրվիլ ու գնահատել զանոնք:

Հետո իր վերջին խոսքերն ալ իմաստալից էին, կուսակընոությունը անիմաստ է թերևս… բայց ի՞նչ օգուտ կրնա բերել ինձի անոր անիմաստությամբն ու վնասով զբաղիլս, ատանկ խորդածություններ կորստյան պիտի տանին զիս, նվիրական համարված կոչումի մը անսաստելով: Ես կուսակրոն եմ. կնմանիմ մարդուն, տխուր հանգստություն, որ տղմուտի մը մեջ խորասուզված է, պետք է հոն մնամ, սպասելով վախճանիս...

ԺԱ

Հունվար...

Օրերը դանդաղորեն կանցնին. աշխատությունն է, որ գոհունակաության մը հետ՝ երբեմն անզգալի կդարձնե մենության հարուցած ձանձրույթը:

Ժամերով կզբաղիմ որբերուն հետ: Ազգային պատմութենեն զատ ստանձնած եմ բարոյախոսության և երաժշտության դասերը. անօգուտ չեն անցնիր ժամերս, հաճախ դասախոսության ատեն խանդավառություն մը կգունավորե սովորաբար տմույն և անկարեկիր դեմքս:

Իրավ, չի խաբեմ ինքզինքս, առանց սև, թնճուկ մորուքիս, դեմքս ափ մը անգամ չէ և մոխրականաչ մորթս զիս չի ճանչցողներուն վրա լավ տպավորություն չըներ:

Կերևի բացառություն մըն եմ վարդապետներուն մեձ, որոնք ընդհանրապես գեղահասակ ու գեղադեմ են. փո՜ւյթս, հոգիս իր գեղեցկություններն ունի և միտքս՝ շնորհները:

Խանդի վայրկյաններուս կմոռանամ աշակերտներու քով գտնվիլս ու երկարորեն կխոսիմ. իմ վտիտ կուրծքիս համար վատնում մըն է ըրածս, բայց երկար ատենե ի վեր հոծ հավատացյալներու ներկայության քարոզելու հաճույքեն զրկված եմ: Պոլիս ամեն քարոզիս՝ գովևստի տարափներով կշրջապատվեի ու կիրակիներս կանցնեի այն տեսակ մի գինովության մեջ, որ աշխարհը կգեղեցկացներ աչքերուս, տենդալի սիրտս բարի կրներ, լցնելով զայն նույնիսկ չնչին բաներու սիրով:

Կհասկնա՜ն ղիս հոս. կըմբռնե՜ն տեսությունները, որոնցով մեզ մարզեց Տուրինյան սրբազանը: Ինչ որ ալ ըլլա, եթե բոլորովին ալ չի հասկանան զիս, իմ եռանդս իրենց կրնա հաղորդել իմաստներուս մեկ մասը. կտեսնեմ խելահասներուն համակրական և ուշիմ նայվածքը, հափշտակությունը փոքրերուն: