Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/41

Այս էջը հաստատված է

կարծես հեռավոր իրենց մնչրունի կընկերանար շնորհալի գլուխներու ճոճումը, այդ շարժումով տատրակներուն ցայտուն կուրծքը կհագներ ղմրյութի, ամեթովսի երանգները:

Անոնց տեսքը ինձի հիշեցուց տաճիկ այն հոյակապ հանմները, որոնք Պոլսո կամուրջեն կքալեն աստվածուհիի վայելչությամբ:

Տե՜ր աստված, սնոտի խոսքերու ի՜նչ առատություն այս մարդուն քով, ու միշտ նույն լեցված կուրծքի խժուքը, նույն սուլող հևքը, նույն շառաչուն հազն ու թուքը բառերուն ընդմեջ:

Չեմ գիտեր ուրկե ու՞ր, մեկեն Խրիմյանի վրա խոսք բացավ:

Սա մարդը անիծեց ազգին խերը, — ու հաստ ցուցամատը երկարեց Հայրիկի պատկերին:

—Ինչու՞,— հարցուցի զարմացմամբ:

—Ան էր, որ հերիսան երկաթե շերեփով խառնել սորվեցուց հայ ազգին… հետևա՜նքը…

— Հեղափոխությա՞ն կակնարկիք, հայր Վարդան: — Հրամե՛ր ես... — Հեղափոխություն անհրաժեշտ էր, եղավ: — Ատոնք նորահասներու բերնին ծամոց խոսքեր են: — Հիներն ալ հին միտքով կդատեն:

— Մեր ազգը թուրքին հողին վրա կապրի. անոր հպատակ, ծառա է: Առած մը կա, վարդապետ, հիները ըսած են. «Ան փեռքը որ կտրել չես կարող, պագ ու ճակատիդ տար»:

— Ազգերն առանց հեղափոխության չեն կրնար ազատիլ. ազատությունը նվեր չի տրվիր, կառնվի, ըմբոստությունը նվիրական բան է:

—Հայրը անկարող ազգ է, տկար է, Քեռիին ազգական չէ, ուժ չունեցողը տեղը կնստի…

—Ազգը ստիպված էր ընկնելու, ինչ որ ըրավ…

— Հիմա ալ միջոց թող գտնե որբերը պահելու, անոնց տարտը մենք կքաշենք: Ինչ որ է՝ թող ողորմիս տան մեռելներուդ, Վարդան. ես փրկեցի աս վանքն ու քաղաքը թալանե: «Չի կտրվելիք ձեռքը համբուրելու է», ես ատանկ կընեմ, այսչափ հերիսային շերեփով մեր գլուխը կոտրեցին… Դուն ալ հիմա ձեռքդ գլուխդ կզարնես: Մկրտիչ, բայց անօգուտ…

Հասկացա, թե ինչ եսական տեսակետե մը կդատեր այս բոլորը: Քաշվեցա խուցս:

Գիշերը մութին մեջ, մենության հետ դեմ առ դեմ, վերամակին տակ թաղված, երկարորեն անդրադարձա վանահոր խոսքերուն վրա:

Վանահայրը իրավու՞նք ունի արդյոք, հեղափոխությունը պետք