Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/47

Այս էջը հաստատված է

ըլլալ, երբ սերը կարհամարհե զինք ու ոստյունով մը կրնա խեղդամահել, սրտին մեկ դժխեմ անկյունը:

Հիմա սա վայրյանին նորեն համրորեն բան մը կբարձրանա մեջս, ան կբարձրանա, ու ես կընկղմիմ. իր դառնահամ ու հորդող կոհակեն կվախնամ ես․ իր ժպիտը սիրո ժպտին կնմանի, անոր նման անծանոթ է ինձ, ահարկու այլ մտերիմ…

Կդառնամ ետիս տեսնելու համար մեկը. ոչ ոք կա թափուր ու լռին սենյակիս մեջ. սրտիս բաբախումը եթե զայն չի լեցներ, սակայն ուժգին կթապահարե ականջներուս առջև: Ու մինչ կհարցնեմ․

– Ո՞վ կփնտրես, մենավոր ու տառապյալ հոգիս:

Կըսե էությունս․

— Շուշա՜նը… Շուշա՜ը…

Այո, Շուշանը, հիմա՛ր վարդապետ… Կողս մխրճվող ցավի մը հետ, երկար ատենե ի վեր առաջին անգամ ըլլալով արտասվելու պետքը կզգամ…

Ձգե՜մ գրիչն ու իյնամ մահիճիս վրան…

ժԶ

Մարտ…

Անցյալ օրվան հուզումս սուղի նստավ ինձի․ առողջությունս դեպի ետ շարժում մը ունեցավ։ Ձախ թոքս ավելցուց իր պարբերական ցավերը․ երբեմն գիշերները քրտինքի բարակ, գաղջ և մածուցիկ խավ մը մարմինես կառկախվի, մինչդեեռ անողոք հազ մը կողերս կցնցե։

Թոքախտի սկզբնավորությո՞ւն մըն է արդյոք։ Միշտ այսպես կխորհիմ, ու ամեն անգամ ալ վրաս կխնդամ․կասկածի բույն մըն ես, Արտակ։

Բայց ին՞չ կրնան ըլլալ այս տանջող հազն ու քրտինքը, հաճախակի կողի ցավերը։ Բժշկարանի մը մեջ կարդացեր եմ, որ ատոնք թոքախտի նշաններ են․ բայց կան ջղային հազը, ջղային կողցավերն ու քրտինքը։

Բան մը ճշտել չեմ կրնար․ թող ժամանակը տա իր որոշումը…

Օգերուն գեղեցկությունը կրնա փութացնել կազդուըրս։ Արդեն մեծ պահոց վերջին օրերը կհամրենք․գարունը սկսած է ժպտիլ թաց և երկնող հողին․ երկնից կապույտներուն ու արևին։

Սալորենիի ու ծիրանին մորճերը կպտկին։

Պարոն Եղիազարը ըսավ, թե կռունկները անցեր են, արագիլներն ալ քանի օրեն կհասնին։