Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/51

Այս էջը հաստատված է

Որբերուն երգը ինձի կհասնի ահա. իմ հոգվույս մեկ արձանգանքն է ան, տրտում և հուսահատ...

Կհազամ... երթամ սլքտկալ բակի մեջ:

ԺԷ

Ապրիլ …

Եղիազարյան քով միայն մխիթարություն կրնամ գտնել պահ մը քանի մը խոսքով փարատեց թոքախտի մասին սնուցած կասկածներս:

Թերևս ծածկեց բուն իսկ մտածումը հետևաբար ճշմարտությունը, բայց իր խոսքերը այնքան հայրական են, ազնիվ, որ չեմ կրնար ախորժ չի զգալ: Անդրադարձավ նաև շփոթ և մտազբաղ վիճակիս, ատիկա հիվանդությանս հեևությունը համարեց, բայց ժպիտ մըն ալ տեսա դեմքին վրա, իրեն համար աանսովոր էր այդ ժպիտը:

Արդյոք գուշակած է հոգվույս մեջ աճող հզոր զգացման էությունը: Թափանցող է Եղիազարը, բայց կանուխ է իմանալու համար իմ մեջ սնող՝ փափուկ ու թախծադեմ մանուկը, ան չի կրնար տակավին տեսած ըլլալ բացը, որ կայրե զիս:

Ուրկե՞ գուշակեր. տրտմահար և տմույն դեմքե՞ս, որ մտածումներս արտահայտելու աղեկ գործիք մը չէ. խոսքերես, ապաքինողի մը մեղմ և անուժ բառերեն ոչինչ կրնար հետևցվիլ. թերևս՝ սևեռումներե ու մտախոհ վիճակես, հիվանդությունս և անոր թեթև շարունակությունը՝հազը, ցավերս կրնան պարտկել զանոնք:

Կերևա սիրահարները կասկածոտ կըլլան և սովորական վիճակե մը իսկ պատրաստ՝ զարտուղի հետևություններ հանելու տանջվելու:

Երբեմն Շուշանի պարզ մեկ նայվածքը հուսալ կուտա ինձ... ի՞նչ բան հուսալ՝ անոր անկարելի համակրանքը, նույնիսկ սիրտն ունենալու հիմարական երազը:

Երանի՜ Եղիազարին. գրչագրի մը կամ փոքր նկարներու առջև կմոռանա աշխարհը, անոր հարուցած բոլոր կիրքերեն կմերկանա կամ թե այդ աշխարհը, կդիտե իմաստասերի անշահախնդրությամբ, ինչպես ես կընեի ապաքինությանս առաջին օրերում:

Աշշարհեն ոչինչ սպասելով, անոր իրերուն մասին իր դատումները ճիշտ են, թեև հաճախ զուրք չեն հին դառնության մը տված խոշորումներեն: