Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/54

Այս էջը հաստատված է

զգան կամ գուշակեն ինչ որ վանքի մը որմերուն մեջ կթավլի ուռին եղերերգութենե մը ավելի հոլոր թափով. լա՛վ է որ մարդ միայնակ տառապի...

Կրած փոփոխությանս զարմանալի է, ես որ երբեմն կերազեի քաղաքն ու շարժումը, հիմա առանձնությունը կուզեմ, կսիրեմ, սիրույս հետ մինակ ըլլալ իմ միակ իղձն է: Ու՞ր երջանկությունը՝ երբ մարդ այնքան հարափոխ է իր բարեբաստության ըմբռնման մեջ...

Առաջ հարատև շշուկ մը կար. փեթակի մը բզզոցն ու նույնիսկ ձայներ կլեցնեին մենաստանը.թող դադրին անոնք, ես կուզեմ լսել ու անձնատուր ըլլալ սիրույս երազին ու ձայներում, անոնք կբավեն լեցնելու ամեն ամայության։

Հետո ազատորեն, համարձակ պիտի կրնամ վայելել շուշանը:Առաջին մեկ երկու օրերս արդեն մանկունակ զվարդության մը մեջ անցուցի. գացի շուշանին ու մորը քով, խոսեցա հետերնին ու խնդացի ալ:

Սակայն կա բան մը, ուրկե կնեղվիմ․ առաջ շեշտակի կրնայի նայիլ ուրիշներու աչքին, հիմա հետզետե անկարելի կդառնա ատիկա:

Շուշանին չեմ հառիր, թեև աչքերս միայն զինք կխնդրեն, թերևս մատնվելե կվախնամ, որովհետև ակնարկներս անոր կրնա խոսիլ՝ ինչ որ լեզուս կլռե:

Ի՞նչ կրնար ըլլալ սակայն, երբ հայտնվեր սերս... պիտի պատահեր այն, որուն սոսկմամբ կըղձամ. իյնալ ոտքերուն առջև, բռնել իր պատրիկյան մատները համբուրե՜լ, համբուրե՜լ և ներողություն խնդրել:

Վարդապետ մը հասարակ աղջկան մը առջև ծնրադիր... նորօրինակ է ասիկա ինձ համար, պատահա՞ծ է այդ տեսակ բան մը երբեք:

Հետո՝ քանի մը օր առաջ կսևեռեի ժամերով, հիմա անհանգիստ, կասկածոտ, հարաշարժ եմ. վրդովուն վիճակ մը, որ տեղե տեղ կտանի զիս: Ո՛չ, տեղե տեղ չէ. ես Շուշանը կհետապնդեմ, կփնտրեմ անգիտակցաբար, բնազդորեն:

Ասոնք ի վերջո ուշադրություն պիտի արթնցնեն, նկատի առնվին, քննվին, ճշտվին խոհանոցին կամ գոմի մը անկյունը: Վանքեն քաղաք տարվին և մինչև Պոլիս գտնեն իրենց արձագանքը:

Ի՞նչ բաներով պիտի լեցվին մեր օրաթերթերը, բռնության թաթին տակ ապասերող թուղթի այդ լայն էջերը:

Վարդապետը տնտեսուհիի մը դեռատի աղջկան կսիրահարի... վանքին մեջ: