Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/72

Այս էջը հաստատված է

ըսեմ բոլորը. վանահայրն իսկ զարմանալի կգտնե վիճակդ և չարությամբ կըսեր անցյալ օր ժամեն վերջ՝ «Արտակը սիրահարված մարդու մը կնմանի...»:

-Ապահովցուցի զինքը թե՝ հիվանդության արդյունքն է մտամոլոր վիճակդ. վարդապե՛տ , Պոլիս մեկնելու ես. որբանոցը հոգեվարք է. վանքըն ու շրջակա հայությունը չեն կրնար զայն ապրեցնել, կեդրոնեն ալ նպաստ չի գար, ամեն բան քիչ օրեն պիտի քայքայվի: Քեզի կմնա կարելի եղածին չափ շուտ մեկնել:Լուրջ դարմանի կկարոտիս, շա՜տ լուրջ, ուրիշ բանի վրա մտածելու ատեն չէ. հետո զղջալը զուր է...

Այս խոսքերը խաղաղեցնող դեղի մը նման ազնիվ էին: Անկարելի էր ստել. անձնատուր եղա Եղիազարին, պատմեցի բոլորը, մինչև ան փոքր մագաղաթի մըաղտերը կմաքրեր խոնավ լաթի մը կտորով:Խոսածներս հիմա չեմ հիշեր, անկապ էին, կցկտուր. ատեններե ի վեր մեջս կուտակված զգացումներու ու մտածման թերատ պատկերները գծեցի իրեն շատ արագ, հևիհև, երբեմն կիսավարտ ձգելով նախադասություն մը՝ հազալու համար երկարորեն, մերթ շնչասպառ կանգ առնելով բառի մը վրան: Իր ալևոր ու Հայրական դեմքեն կհետևցնեի, թե Եղիազարը իմ կցկտոր խոսքերես ամբողջ սիրույս վեպը կկազմեր շատ հստակորոշ, նման՝ նույն պահուն իր ձեռքին մեջ կեղտերեն մերկացած <<Քարկոծս. Ստեփաննոս>>-ի նկարին: Շատ խոսեցա, նույնիսկ ավելորդ. անխոստովանելի բաներ ըսի. սիրտս անգամ մը բացած էի, պիտի պարպեի զայն, թերևս թեթևություն գար վրաս:

- Տե՛ս սա զարդագիրը, ԺԳ դարու Ավետարանե մը մնացած միակ էջն է. աղվոր չէ՞... _ Այո՛,- մրմնջեցի...

Ատելությամբ լեցվեցա մեկեն. այս մարդը սերս ու վիշտերս կհեգներ, ու այն զիրար կտացահարող, գունագեղ ծաղիկներով ընդելուզված թռչուններու խումբը հրեշներու նման երևցան աչքիս... Կուզեի խլել այդ մագաղաոի անշնորհք էջը, խածատել, ոտքով ճզմել...

- Երթամ, պ. Եղիազար, - ըսի, - բայց խնդրեմ, շատ կաղաչեմ, Հոր մը պես ներողամիտ եղեք ըսածներուս համար, ու մանավանդ մոռացեք զանոնք, որովհետև շատ մը չափազանցություններ ալ կան մեջը...

- Չէ, վարդապետս, բոլոր ըսածներդ շիտակ են, մի՛ սրտնեղիր, երբ զարդագրին հանդեպ միացումիս՝ քեզ ալ մասնակից ընել ուզեցի. գիտե՞ս ծերությունը... Բայց կկրնեմ՝ նախ առողջությունդ... վերջը անօգուտ կըլլա...

Բակին վրա նայող նրբանցքին մինչև ծայրը ընկերացավ ինձի, մեկ երկու բարեկամական հարված տալով ուսիս: Լավ մը սրբեցի աչքերս