Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/87

Այս էջը հաստատված է

հեռավոր ճամփաներու եզրը, անցորդներեն, հողեն կամ վայրի մացառներեն մուրալով պատառ մը սնունդ... Կյա՜նքը, կյա՜նքը... Արտա՜կ, հիմա կզգամ անոր գինը:

Եկեղեցի կերթամ ստեպ՝ զիս հետապնդողը աղոթքի մը կամ սաղմոսներու ձայնով վանելու: Թեթևություն կզգամ. կյանքի տաճարին մեջ՝ մահվան ստվերին վրա մոռացոնքը կիյնա, բայց ահա այդ անմարդաձայն, զովաստվեր կամարներուն տակ հեծեծանք և քրքիջներ կշատանան, ու ամեն բան դատակնիքս կվճռե. բոլոր բարի կամ չար դեմքով առաքյալներեն ու սուրբերը դատաստանի ատյանը կկազմեն՝ դուրս գալով իրենց որմնակյուններեն ու խցիկներեն:

Աստվածային արդարության ձայներեն ու դատավորներեն են, որոնք նզովք կկարդան, անեծքներուն էն դառնահամը կթափեն իմ վրաս. ի վերջո ամրադաշն, վայելուչ, խորապես խորհրդավոր սաղմոսներ կերգեն, զորս չեմ լսած, սակայն ինձի անծանոթ պիտի չըլլան...

-Ալ չե՜մ սիրեր, մեղա՜ ամենասուրբ արարիչդ, մեղա՜... Այսպես կաղերսեմ լալահառաչ:

Կնայիմ շուրջս, անսովոր բան չըկա ժամուն մեջ՝ ամեն բան իր տեղն է, նույնիսկ կնշմարեմ, թե եպիսկոպոսական աթոռին ընդելույզ սատափներեն մեկ քանին ընկեր են: Այլ իրենը համրաբար կսկսին մթագնիչ, բոլոր որմերեն, անոնց անկյուններեն մռայլ ու կապույտ ժպիտ մը կելլե խունկերու ծուխին պես. այդ ժպիտը կլեցնե խորանն ու կամարները, հարաբորբոք քրքիջի մը նման կպտուտքի ամեն կողմ ու իբրև էություն մը կսկսի բարբառիլ ինձի:

Կհասկանամ իր լեզուն, անեղին ժպիտն է ան. բայց ինչո՜ւ այդքան տխուր է նախախնամողին ժպիտը:

Այդպե՜ս պիտի խնդա ան գերագույն դատաստանին օրը՝ բոլոր անոնց, որ աղջկան սիրո մը անձնատուր եղան:

Երբ դուրս կելլեմ գավիթեն՝ ալ չեմ կրնար քալել, չեմ ալ կրնար պատասխանել Եղիազարին, որ անութին տակ քանի մը մագազաթ, կհեռանա. այդ միջոցին, ամեն իր կընթանա կամ կդառնա իմ քայլերուս հակառակ ուղղությամբ: Կերթամ անկողնիս վրա իյնալ, հազալով անզոր՝ այլ խորունկ հազով մը, ու ավելի հաճախ արյուն կթքնեմ...

Կիրակի վանքին ուխտի օրն է. արդեն շրջանակներեն ուխտավորները խումբ-խումբ կհասնին. լեցված են թաղերը, գետեզրը վրաններ կբարձրացնեն, կամ բացօթյա կապրին շատերը: