Էջ:Collection works of Dikran Chokurian.djvu/97

Այս էջը հաստատված է

Եկեղեցիի այդ այցելութենեն վերջ տեր Բարթողի միտքն օրերով շփոթ, ախտավոր վիճակի մը ենթարկվեցավ: Ամեն օր նոր զգացողություն մը կունենար, ու տեսակ մը հոսանք իր միտքը կայրեր: Հաղար պատկերներ իր ուղեղին մեջ կպարեին: Միտքը կոստոստեր նկարե նկար, մտածումե մը ուրիծ մտածում, նյութե մը դեպի տարբեր երևույթ ու վերջապես կանգ կառներ հանկարծ սարսուռով եկեղեցիին ավերակին մոտ:Քահանան այս վեջին տեսիլին հետ չէր կրնար ինքզինքը զսպել վայրկենական չար խորհուրդե մը: Ցավագին հարցում մը կրոնավորին տկար ուղեղը կավերեր, անոր խորան մտած հավատքին կուտար ցնցող հարվածներ:

Տեր Բարթողի համար հավատքը կյանքի արճեքն ուներ, ինքն անոր մեջ էր ծնած, անով սնած, անով մեծացած ու անով ալ կապրեր: Քահանան աղոթքին, սուրբերուն, մասունքներուն զորությանը, բարեխոսությանը, հրաշքին ապավինելով՝ հանգիստ քնած էր մինչև այդ վերջին օրերը:

Հիմա, սակայն, իր հիմարի, ցնորածի թափառումներուն մեջ վերջին անգամ կանգ կառներ իր անխորտակելի հավատքին ամբարտակներուն մոտ ու կես մը մահացած կզգար նինքզինքը, անորակելի ապշությունով լեցված, երբ կտեսներ, թե իրողություն մը իր հավատքը կցնցեր: Այդ իրողությունը ոևէ կերպով չէր կրնար լուծել իր հավատքին ի նպաստ:

-Ինչու՜ աստված իր խորանը թալլողներուն չտվավ ազգու պատիժ մը: Մեկ-երկու հատին թևերը ետին դարձներ գոնե, ուրիշներուն ոտքերն անդամալուծեր, մեկն ալ խորանին առջևը քար դարձներ,- կկրկներ հաճախ կրոնականը մտով: Ալ քահանան սուրբերու զորությանը չէր անդրադառնար, անոնք արժեք չունեին, մեղք այնքան խունկին ու մոմին:

Առջի օրերուն այդ հանդուգն հարցումը կշամփրեր քահանային ուղեղը ու մինչև ոտքի մատներուն ծայրը զայն կցնցեր, կքրտնեցներ, ու խռովված կրոնականը հարցումը վանել կջանար՝ հազարումեկ մանր պատմություններու խորհելով:

-Չար սատանա, հեռացիր ինձմե, հեռացիր: Տեր, ներե իմ անօրինությանս, ներե ծառայիդ,- կմրմռար կրոնքի մարդը:

Բայց վարժությունով, որ մտածումի մը ու զգացողության մը հաճախակի կրկնում են կծնի, այդ հարցումը սովորական աշխատության մը վերածվեցավ իր մեջ: Տակավ տիրապետող ալ կըլլար նախախնամության անզորության գաղափարը այդ կքած գանկին տակ:

Այդ մտային անսովոր վիճակին իբր դարման քանի մը շաբաթ տեր