Այս էջը հաստատված է

ՄԵՆԱՍՏԱՆԻՆ ԿՈԻՅՍԸ

Կես գիշեր է. սենյակիս մեջ միայնակ՝
Կանթեղ չունիմ, ոչ ալ երկինքն ունի շող.
Իր լույսն հետին մարեց դարպասն ու տընակ.
Եվ մնացի իմ խոհերուս հետ մաշող:
Կը թափառին շուրջս ըստվերներ թանձրահոծ,
Մերձենալով, հեռանալով համրաբար,
Եվ կը լսեմ իրենց վայունն ողբակոծ,
Երբ կանգ առել կուգան հոգնած ու մոլար:
Տըխուր մըտքիս ուրվականներն են համակ,
Ցընորք հոգվույս հազիվ հասած արբունքի,
Եվ մինչև կ'անցնին օրերըս ցուրտ ու ցամաք՝
Անոնք կուտան ինձ ըսփոփանքն արցունքի:
Զի մինակ եմ հոս դեմքերու հետ տըրտում,
Կույսերու հետ, որոնք չունին իղձ ու խանդ,
Որոնց ձայնին վանկերն՝ աղոթք անպատում,
Կը խորտակեն երազս ու հույսս մանավանդ:
Ապրիլ կ՚ուզեմ. անոնք երկինք ցույց կուտան:
Սիրել կ՚ըղձամ. կը գոչեն. «Սեր է Աստված»:
Եվ կը պատմեն Դավիթը, Հոբն ու Հուդան.
Կ՚ըսեն. «միայն մահվան համար ենք հաստատված«:
Զո՜ւր կը վառե երկինք արևն ու լուսին,
Ձոնելով կյանք ծաղկին, դաշտին ու մարդուն.
Ես կը դառնամ նորեն համեստ այն լույսին,
Որուն ներքև լուռ կը հըսկե աչք մ՚արթուն:
Բոցեղ շունչ մը կը ծընդրեմ ես, սիրտ մը տաք,
Որ ծառնըվի տենդոտ հոգվույս հորձանքին,
Եվ Սաղմոս մը կը դընեն, ա՛հ, բարձիս տակ,