Նորատի կինը միշտ կը լռեր, բայց արտերի կարևորությունը, հուզմունքը կը խոսեին իրեն համար։
—Միշտ կրնայիք ունենալ այդ սիրտըը և միշտ պիտի ունենայիք, հարցրեց Զարնե բուռն խանդով մը, եթե անգութ ծնողքդ փշրած, խորտակած չըլլային մեր ապագան, գիտե՞ս, թե քեզ առաջին անգամ տեսնելու ետքը չորս տարի հետզհետե ամուսնության խնդրեցի քեզի, այն ատեն տասնըութը տարեկան էի․ յոթը տարի անցած է անկեց ի վոր, և բան մը փոխված չէ սրըիս մեջ քեզի համար։ Ըսե՛, կըունդունիս հիմակ այս սիրտը, կը ներե՞ս; Եվ ձայնը մարեցան հեղձամղձուկ։
Այս բուռն, անկեղծ հայտարարությունը, վեցը ամսե ի վեր իր ներկայացումը զսպած այս մեծ զգացման պարզ բացատրականությունը ու վրա տրավ բարեկանուհիս․ ուզեց քանի մի բառեր թոթովել պարտքերուն, իր դիրքին, իր վիծակին վրա, և չը հաջողեցավ։ Իրե՞ն էր որ կ՝սեին այդ խոսքերը, իրեն, ամուսնացյալ կնոջ մը․ ու կ՝ամաչար, ու ճաթը ճակատեն վար կը քաշեր ծածկելու իր կարմրածությունը, իր արցունքով լեցուն աչվըները։ բայց հանկարծ սրտին խորեն կուռքի մը պես պաշտած այդ էակեն տարիներե ի վեր առանց գիտենալու սիրված ըլլալու երջանկությունը արձանի մը պես կելլեր կը կայներ իր պարկեշտության դեմը, մեկ հարվածով գետինը տապելելով զայն։
Երբ տուն հասավ հոգնած, ջախջախված էր․ բոլոր գիշեր երկու ներհակ ուրվականերու մեջտեղը տապլետկեցավ, լալով, տառապելով ու երջանիկ ըլլալով։
Առվտան ինծի եկած ատենը հանդարտ կ՝երևար։
—Պիտի մեկնիմ, ըսավ, Կյուրին պիտի երթամ․ ամուսնույս խոստացա այս առտու․ իր եղբայրը պիտի գա հոս մեր տեղը։
Ու սկսավ լալ։
Զարմացած երեսն ի վեր կը նայեի, բան մը չհասկանալով ըսածներեն։
Այն ատեն նկարագրեց ինծի առջի իրիկվան դեպքը․ մինչև այն օրը չէր համարձակվեր հայտնել ինծի իր զգացմունքը,