Վերջին ծայր խնամքով Հագված: Ու ա՚յնչափ վայլած են իրարու, և ա՚յնչափ կը գուրգուրան իրարու վրա, որ աղվոր քերթվածի մը տպավորությունը կը թողուն վրաս: Երկունքն ալհիանալի են իրենց կեցվածքին, շարժվածքներուն մեջ, երբ պատարագին ներկա կը գտնվին, դասին վանդակին առջևը կեցած, ոտքի վրա, ու ես վերնատունեն կը տեսնեմ գիրենք առաջին անգամ:
Եկեղեցվույն ավարտում են ետքը, երբ կը մեկնին, կինն է որ կը վարէ կառքը, ամուսինը աղեկ մը անոր մեջ տեղավորելև, բարձերը շտկելև հետո: Զմայլանքով կը հետևիմ հեռվեն իրենց, ու կ՛ըսեմ.
— Ի՜նչ աղվոր են:
— Յազո՜ք, յազո՜ւք, կը քրթմնջե քովես կին մը:
— Ինչո՞ւ, կը կհառցնեմ:
— Չե՞ս գիտեր, ամուսինը կույր է :
⁂
Ինչո՞ւ, ո՜վ աստված իմ, ինչու չես թողուր, ոչ մարդիկ երջանիկ ըլլան: Այդ կինը բարի, գեղանի, հարուստ, և խելացի ու զարգացած անշուշտ, որովհետև կյանքիս կեջ տեսածնչեմ այն դեմքի և ճաշակի իմացուն արտահայտությունը, որով կը զատվի ճանչված բոլոր կիներես,— ինչո՞ւ դատապարտված ըլլա ամբողջ կյանքը կույր մը խնամելու, քանի որ աշխարհք իր զրգանքը լիաբուռն շնորհած է իրեն:
Հիմա սակայն կարեկցությունե ավելի հզոր զգացում մը, ծայրակեղ սքանչանք մը կը համակե զիս իրեն, նկատմամբ չեմ կրնար առանց հուզմունքի նայիլ իրեն, երբ կըտեսնեմ ուչախ զվարթ դեմքը, իր սիրավառ խանդոտ նայվացքը, իր գորովալից ժպիտը ամուսնին հետ խոսած ատեն: Երկու նշանածներ են կարծես. բայց չէ՜, անոնք իրարու համար այդ խորունկ հոգածությունը չպիտի ունենային, զոր կենակցությունը միայն կուտա: Եվ ամուսինն ալ ուրախ է կնոջը պես. կը շաղակրատե շարունակ ծիծաղներով, քրքիջներով: