Այս էջը հաստատված է
և իր միամիտ հավատքին շենքը փլավ ինկավ ոտքերուն տակ:
Ուրեմն իրենց նվերներն ալ երկինքեն ու ամպերեն իջած չեն, խորհեցավ՝ աչքերը արցունքով թաց: Մե՜ղք:
Իր իմացուն տղու հոգիին առջևեն հետզհետե եկան անցան շատ մը պատկերներ, շատ մը տեսիլքներ, շատ մը հակադրություններ, շարժապատկերի երևույթներու պես արագ, խուսափուկ: Մինչև իր էությանը խորը ցնցվեցավ. խանդաղատանքով ու կարեկցությամբ. և գեղեցիկ շարժումով մը, տարավ կապույտ պուպրիկը Նունիկի կոշիկներուն մեջ զետեղեց, և թևատ խամաճիկը դրավ իր նոր մուճակին մեջ:
Հիսուս, որ աղքատները և մանուկները կը սիրեր, պիտի ներեր իրեն այս լուռ բողոքը իր ծնողքին կամ վարժուհիին անիրավության դեմ:
Եվ առանց ետին դառնալու, կանթեղը առավ վեր ելավ: