մշուշի մը պարույրին ընդմեջն սևեռած էին տախտակամածին վրա:
Հանկարծ սենյակին դուռը բացվեցավ, և ներս մտավ Մկըրտիչ Մելիքյան, շատ ծանոթ դեմք մը ինծի (հետո խմբագրապետ հայրենիքի):
— Վա՜յ, օրիորդ Խանջյան...
Ճակատ բարձրացուցի իսկույն.իր բարեկամ նայվածքը, իր համակրի ժպիտը, իր մտերիմ բառը վայրկյանապես փարատեցին այդ օտար միջավայրեն, այդ անծանոթ դեմքերեն կրած տպավորությունս:
Արդարև Մելիքյան ներկայուցուց զիս անոնց՝ շատ փայփայող բառերով, ըսավ թե ջուրը թե ջուրի պես ֆրանսերենեն կը խոսեի, և թե հիանալի արտասանություններ կ՝ընեի այդ լեզվով:
Իսկ ես այդ այգնահատելի տաղանդներս ցույց տալու անհամբեր՝ սկսա ֆրանսերեն խոսիլ իրեն հետ, և արտասանեցի գիտցած ոտանավորներ, որոնց հակիրճ ցուցակին մեջ կ՝ամ փոփոխվեր բոլոր և միակ հմտությունս:
Տիկիններուն դեմքը կը գորովեր, կ՝անուշնար ժպտուն նըշնարներով զորս կուղղեին իրարու քանի կ՝արտասանեի Լաֆոնեթի Ագռավն ու պանիրը:
O! bonjour, Mon leur du corbeau,
Que vous etes joli, que vous me semblez beau!
Այլևս գրավեր էի խնամակալուհի տիկինները, որոնք գովեստներով ներկայացուցին զիս Բ. սրահին մեջ, և սակայն չկրցան արգելել, որ իմ տարիքես շատ վար դասարանի մը մեջ դասարանի մը մեջ դրվիմ:
Շուրջս, ամենքն ալ ինձմե պզտիկ աղջկակներ, ոմանք իրենց գրասեղանին առջև կը պառկեին գլուխնին գիրքրուն վրա. ոմանք գրպաննուն փոքրիկ գնդակներ հանելով կը ծամեին: Ես բնականաբար չէի կրնար բարեկամանալ անոնց հետ, ես, որ յոթը տարեկան էի և ֆրանսերեն ոտանավորներ դիտեի... Ձեռքս տված էին մեկ քանի դասագիրքեր, որպեսզի գոց սորվիմ, ասիկա խաղալիկ մըն է ինծի համար,