Այս էջը հաստատված է

որ այնքան դոց սորված էի Նոել է Շաբսալի քերականութենեն, առանց բառ մը հասկցած ըլլալու մեջեն։

Չէ, այս դպրոցին մեջ, զիս հուսահատեցնող բանը ոչ այնքան վար դասվիլս էր, ոչ ալ առանձին մնալս։ Շատ ավելի վիրավորիչ բան մը կար, որ առնչություն չուներ անձիս հետ,և որ սաստիկ կը չարչարեր զիս։

Երահին մեջ, ասգին անգին կը տեսնեի շատ մը կեղտոտ, չսանտրված, գրգլյակներ հագած, բոկոտ տղաք, որոնք մուրացիկի երևույթ ունեին, և որոնց անունը ձրի էր։

Վարժուհին զանգակը կը զարներ ու կը պոռար․ «Ձրիները ճաշի իջնեն։ — Ձրիները տիկիններու սենյակը անցնին։ — Ձրիները թուղթ գրիչ առնելու երթան »: Եվ անոնք ամենքը միասին ոտք կելլեին գլխակոր ու վեհեր։

Ես չէի գիտեր թե ինչ կը նշանակե ձրի բառը, որ սոսկալի բան մըն էր անշուշտ, որ պատժապարռի, դատապարտյալի գաղափարը կուտար ինծի կը հարցնեի ես ինծի թե ինչ հանցանք գործած էին արդյոք այդ խեղճ տղաքը ձրի ըլլալու համար։

Մինչև այսօր այս հարցումիս պատասխանը գտած չեմ տակավին։ Միայն գիտեմ թե նվիրական բան մը կը համարվի այսօր ձրին, նահատակվելու տառապյալ սերունդ մը ներկայացնելով ընդհանրապես։

Վայրկյաններ կային, որ կարեկցության զգացումը կոկորդըս կը սեղմեր վաղանցուկ վայրկյաններ, որոնց մեջ խանդաղատանքի, մերթ արցունքի քաղցրությունը կար նորեն․ այլ ավելի ստեպ անտեղիտալի, անգութ պժգանք մը կը համակեր զիս։ Խռված մազերով, աղտոտ եղունգներով այդ աղջիկները, որոնց զգեստներուն տակեն քուրջեր թել թել վար կը կախվեին, մղձավանջ մը դարձաձ էին ինծի համար, ձրիները, հեք բարիաներ։

Հոժարակում կը հրաժարեի զբոսանքես, խաղերես, խուսափելու համար զանոնք ինձ մոտեցնող առիթներին։ Եվ տնխոսաովանելի այս պժգանքը օր ըստ օրե կը սաստկանար, կիրքի մը, մոլության մը ծայրահեղությունները կստանար ու կը տանջեր զիս։