Այս էջը հաստատված է

Մանավանդ Աննիցա անունով ձրի մը կար իմ դիմաց գրասեղանիս վրա, որուն աչքերը շարունակ կ՝արցունքուտեին: Ահա, այդ աղջկան հարատև տեսքը, անոր անասունի պաղատող նայվածքը համառորեն վրաս հեղուսված՝ տառապանքն էր աչքերուս, բայց ավելի մեծ տառապանք մըն էր սրտիս գիտակցությունը այս վատ, այս անարժան զգացումիս, որուն չէի կարող հաղթել:

Օր մը, մեր գեղագիտության ուսուցիչը զիրս աչքև անցնելե եռքը, հարցուց ինձի՞

— Դո՜ւն գրեցիր այս բոլորագիրը:

— Անշուշտ, աղջիկս, գոչեց, դուն դեռ ամիս մը առաջ շենք շնորհք պարզ գիր մը չէիր կրնար գրել.ինչ շուտ առաջ գացիր: Ապրիս, շատ ուրախացուցիր դիս:

Եվ տետրակիս նույն էջին տակ գրեց սա տողերը, զոր հարյուր անգամ կարդացած ըլլալուս բառ առ բառ կը հիշեմ:

«Բ. սրահեն Զապել Խանջյան աշխատասեր օրիորդին 1870 փետր.28-ին գրած հայերեն գիրը բավական վարժ և ընտիր գրված ըլլալուն վկայությունս անչառապես ուրախ սրտիվ կը դնեմ հոս»:

Հետո, բոլոր սրահին առջև կարդած: Տետրակս ձեռքե ձեռք անցավ: Ամենքը շուրջ խմբվեցան.բայց զգացի թե ոչ մեկը գոհ մնաց հաջողութենես, որովհետև բարեկամ չունեի: Եթե գիտնային անոնք ալ թե ինչ աննախանձելի ձիրք մը նկատված է գեղագրության ընդունակությունը: Մեծերեն մեկը մինչև իսկ ըսավ. «Տեսնեք ի՜նք գրած է »: Բոլորտիքս զսպված ծիծաղներ իրավունք տվին անոր: Այն ատեն բազմության մեջեն ձայն մը բարձրացավ.

— Այո, ինք գրեց, Խաչո՛ր, ես աչքովս տեսա:

Աննիցան էր, այն խեղճ աղջիկը զորս կ՝ատեի գրեթե իր ակամա ինծի պատճառած զզվանքին համար: Եվ ան կը համարձակեր պաշտպանել զիս ամբողջ սրահին դեմ:

Եվ մինչդեռ ես խոժոռ կը կենայի այս անիրավ հարձակումին դեմ սրտամտած այլ հպարտ, քովս, ետեցավ և հոգածու