անոնց բացարձակ աստվածացումը տեսնելով ամեն հիացման ու հարգանքի արժանիմեծ գրագետի մը գրչին տակ:
Իզուր ժամանակակից գրագետները կը ջանային տարհամոզել ղիս իմ աղանդիս մեջ և ջրել հավատացյալի խորունկ դավանանքս, ըսելով թե իմ ճանչցած կիներս ռոմանթիք գրականության կը պատկանեին, թե նորաձևութենե ինկած էին իրենց ընտանիքին,իրենց տունին, տեղին փարած, հավիտենական սիրո մը կապված կիները, անձնվիրության և պարկեշտության հերոսուհիները, որոնց տիպարը ճանչցած էր մասնավորապես հայուհին:
Այս դավանանքը Զոհրապին եղած է մասնավորապես, ինքն է, որ զայն քարոզած է ամենեն առաջ մեր մեջ, քանի որ Արփիարի, Նաշալյանի, Կամսարականի հետ, սքանչելի տաղանդով մը անշուշտ, ինքն է որ հիմքը դրած է իրապաշտ դպրոցին մեր մեջ ու շարունակած է զայն:
Արդարև ամեն ազգի մեջ բացառիկ ուժեր պետք են՝ նորությունները ընդունելի ըլնելու ժողովրդին, որուն ավանդապահ ու տարամերժ դյուրազգությունը անընդունակ է օտար ու նորօրինակ երևույթներու:
Զոհրապը հզոր գրիչը միայն կրնար իր եզական հրապույրներովը սիրելի ընել մեզի ֆլոպեռի գրականությունը:
Ի՜նչ է արդյոք իրապաշտ գրականությունը, երկու բառով, եթե ոչ ֆիզիքական տիեզերքը մանրամասնորեն տեսնելուև զայն առանց վերապահության նկարակգրելու ազատության նվիրագործումը, բնապաշտ դպրոցին վրա չեմ խոսիր, որովհետև զոհրապ բնապաշտ գրագետ մը եղած չէ երբեք:
Մինչդեռ ռոմանթիքության գլխավոր դերը եղած է նկարագրել ինչ որ չենք տեսներ, այլ զոր կզգանք և կը գուշակենք մեր զգացման, մեր մտածումին համաձայն:
Վիպագիրներեն ոմանք արտաքին աշխարհն ու զգայությունները կը բացատրեն. իրապաշտներն են անոնք:
Ոմանք զգացումներն ու մտածումները կը վերլուծեն ռոմանթիքներն են ասոնք:
Եվ սակայն տգեղություններ նկարագրելու իրավունքը չի