Այս էջը հաստատված է

Մյուսը նորավեպերուն մեջ հիշված կիներուն վրա, որոնք բարեբախտաբար հազվագյուտ ցուցանքներեն մեր ազգի մեջ, և սակայն իրենց անբարոյականությամբ ոչ միայն չեն զղվեցներ զինքը, այլ երբեմն կը հիացնեն իսկ:

Կը փորձեմ հարցնել, թե արդյոք իրապաշտ դպրոցը անբարոյական կիներ միայն ներկայացնելու համար կազմված է:

Ուրկե կրցած է գտնել Զոհրապ այն պարկեշտ, ազնվասիրտ, ուղզամիտ, հավիտենապես իրենց իտյալին հարած տիպարները, որոնք արական սեռին կը պատկանին և, որոնք իրենց հերոսներու վսեմ պարը կը կազմեն:

Պարահանդեսին վաղորդայնին բանաստեղծը, կատակին դժբախտ զոհը, մյուսյու Սեֆերյանը, մյուսին հավատարիմ սիրահարը, ֆուռթունային, Այինկային Սահակը, Հուսեփ աղան, Տաիլաին տոքտորը.-բոլորն ալ ռոմանթիք տիպարներ, անստգույգ նկարագիրներ, բոլորն ալ հավատարիմ իրենց սերերուն, բոլորն ալ զոհերեն թեթևաբարո, խաբեպատիր կանանց անսիրտ մեքենայուններուն:

Հապա չիտին պարտֆին Հուսեփ աղա՞ն,այն բարի, անձնազոհ հայրը. հապա ժամին բակի տերտե՞րը, որ իր սրտին ցավեն կը մեռնի, անարժան մարդ կը եկեղեցիին մոտ թաղված ըլլաուն համար:

Լուսահոգիին ողորմելիլ խոստումներն անգամ գոնե սիրո մեջ հավատարիմ պահելու շնորհը կ՝ընտրե, ինչ-որ կը զլանա սիրված, պաշտված, երկրպագված կիներուն, զորս իր անզուգական տաղադը կը բանաստեծացնե, իրենց մոլություններեն, իսկ առավելություններ քաղելով իր նյութեն համար: Ոչ մեկը նախատված. հեղինակը ոչ մեկուն համար գործածած է անարդարական բառ մը, որովհետև անոնք լեցուն իրաններ, հրդեհի պես բոցավառ կամ ածուխի կոտրտվածքի փայլուն մազեր և վրդոհվիչ, հիմարացնեղ նայվածքներ ունեին: Աչք կը գոցե անոնց ամեն հրեշություններուն, և անտարբեր կը մնա, երբ իրենց պզտիկ թաթիկներուն մեջ կը ճմլեն, կը բզկտենք գիրենք սիրող սիրտերը:

Արդեն գրագետը՝ կնոջ ճակատագիրը, գրեթե անոր նպա