ԿԻՍԱԴԵՄՔԵՐԸ ՔՈՂԻՆ ԵՏԵՎԵՆ
[ա] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ
Չկա թերևս աղվոր կին մը, հարուստ կտակարակր մը, հրապուրիչ բանաստեղծ մը, որ իր վրա այնքան խոսիլ, այնքան գրել տված ըլլա, որքան այն տարպրինակ գրական անձնավորությունը, որուն կիսադեմքը կ՝ուզենք գծել: Իր գրագետի պճրանքը անդիմադրելի, գանձերը ճոխ, երազանք փայփայիչ՝ աննհամեմատ ներգործությունը մը ունեցած են ամբողջ սերունդի մը վրա: Տարիներու մշուշը իր դիմագծերը ջնջած չէանշուշտ մեր հիշատակին, բայց հեռացուցած: Մահվան անդուդը չէ, որ զինքը մեղմե կը բաժանե, այլ կենդանի անջրպետը, որովհետև անհետացած մըն է մեր աշխարհքեն, որ կ՝ապրի, փրցնելով մեկդի նետելով այն հդերը, որոնք կկապեն իր տխուր ճակատագիրը փառքի և հմակրությանս անցյալի մը: Հեռանկար մըն է ան այսօր մեզի համար, ուստի հեռավորության վարդագույն բեհեզին ետևեն կ՝ուզենք դիտել գիրքը: Իր անունը խորհրդանշանն մըն է արցունքոտ՝ գործունեության և վտահության, եռանդի ու լքման, զմայլանքի ու արհամարանքի, ազնիվ վերացումներու և խոլ տարօրինակությանց փոխնփոխ: Իր ազդած զգացումները իրեն պես եթերային, խուսափուկ և հարաթոթոխ են իրեն պեզս, բայց թողած տպավորությունները անջինջ կը մնան:
Ոչ մեկուն հետ կարելի է բացդատել զինքը, որովհետև մեկուն չի նմանի, բայց ամեն գրող քիչ մը նմանցած է անոր այնքան ցոլացիկ է իր հատվածակողմյան նկարագիրը: Իր