Այս էջը հաստատված է

գրականությունը գերազանցապես իսկատիպ ու տարաշխարհիկ, իր ճաշակները երփներանգ ու վետվետուն, իր կյանքն ալ բնազանցական կը թվի մեզի:

Ոմանք կեղծիք մը կը նկատեն զայն, ոմանք քերթված մը, ոմանք ալ հիվանդություն մը: Բայց ինքը կը մնա միշտ առեղծված մը հակադրություններով կազմված:

Ես կը մտածեմ թե քսաներորդ դարուն բնակիչը պետք է ըլլա ան, ոչ թե դարավերջիկ մարդը, այլ դարասկիզբի մարդը, որուն միակ դժբախտությունը կամ հանցանքն է քիչ մը կանուխ աշխարհք եկած ըլլալը: Եվ մեր արդի ընկերությունը՝ որ իր ներքին կյանքին մեջ ներող է ամեն անկարգությանց, և սիրող արտաքին կանոնավորության, անբնական չէ՛ որ չկարենա իր գրկին մեջ սնուցանել անձ մը, որ իր տաղանդին լայնությամբը, բարքին մաքրությամբը և ազնվությամբը չէ կրցած քաղել հասարակաց ճամբեն, որ եթե ամենեն ուղիղը չէ, ամենեն ապահովն է գոնե:

Իր փիլիսոփայի գեքերումներուն, և վերացականի մոլորումներուն շնորհիվ բարձրանալով մեր սահմաններեն վեր, ականատես եղած է տեսիլքներու, որոնք հիմարություններ են մեր տափակ միտքերուն համար:

Իր համաշխարհիկ հմտությանց պաշարին նածանձախնդիր և ագահ, շատ անխնամ եղած է իր կյանքին համար, նմանելով քիչ մը այն աստղաբաշխին, որ երկինքին համաստեղությունները համրելու զբաղած՝ ոտքին տակ հորը չի տեսներ:

Նշանաբանն է... Նիրվանան:

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Նախ նորանշան երևույթ մը, հետո գրավիչ օրինակ մը, հուսկ ուրեմն անուշ հիշատակ մը եղած է հայ կանանց մեջ: Գրողներուն երիցագույնը, խոսողներուն գերագույնը և զգացողներուն ծայրահեղությունն է իր սեռին համար, որուն կը