Այս էջը հաստատված է

Կինն է միայն, որ կրնա երկարատև սուգերու տխուր պերճանքը տալ ինքզինքին, թերևս այն համոզումով, թե իր զբաղումները վշտին հեագույն անգործությունը չեն աչժեր: Բայց չենք կրնար միևնույն բանը մտածել այն կնոջ համար, որ մեր անեմուս առաջնորդը եղած է գրական և կրթական գորունեության մեջ, և իր բացակայությամբը թափուր կը մնա մեր մեջ պատվո տեղը, զոր հոժորակամ միշտ իրեն պիտի պահենք:

[գ.]ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Դեմքր կան զորս աղեկ կը ճանշնաս, բայց չես կրնար նկարագրել, այնքան խուսափուկ են անոնց շրջագիծերը, և այնքան դժվար է գտնել սովորական գույներուն մեջեն զանոնք բացատրող երանհները: Իսկատիպ պատկերներ են անոնք: Դեմքեր ալ կան, որոնք թերևս շատ ծանոթ չեն քեզի, բայց երբ օր մը զանոնք հիշելու պետքը զգաս, կուգան իրենց բոլոր մանրամասնություններովը կը ներկայանան աչքիտ առջև, ու երկար գծով կրնաս զանոնք նետել կտավին վրա, որովհետև իրենց յուրաքանչյուր հատկությամբը ուրիշ շատեր կհիշեցնեն քեզի, որոնք շուրջդ կը վխտան ամեն օր: Հասարակ պատկերներն են ասոնք ալ: Բայց ի՞նչ ըսել այն անձնավորության, որ ոչ մեկն է ոչ մյուսը, որ տարօրինակ բան մը չունի ամենևին, որ խելոք մարդ մը եղած է իր կյանքին մեջ, անխոնջ աշխատող մը իր պաշտոնին մեջ և երախտավոր մը թերևս երկու երեք սերունդներու: Անկե կարելի է հետևցնել, թե գրաբարյան մըն է անտարակույս, ինչպես ամեն լուրջ մարդիկ տասնհինգ տարի առաջ, երբ կազմըված չէր տակավին արդի աշխարհաբարը իր կանոնավոր քերականությամբը, գեղեցիկ ձևերովը և ճոխ ու զմայլելի դարձվածքներովը:

Սակայն, երբ լսեռ զինքը հանդեսներու կամ լսարաններու