Այս էջը հաստատված է

[գ.] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ

Ոչ անցյալ մըն է ան, ոչ ներկա մը և ոչ ալ ապագա մը պիտի ըլլա մեր գրականության մեջ, բայց քանի, որ օրենքը կը պահանջե ժամանակ մը հատկացնել ամեն անձի, ներկա մը կը համարենք զինքը, առանց ուշադրության առնելու իր երկրեն բացակայությունը, որովհետև մեր սերունդին կըը վերաբերի, և որովհետև ոչ ոք մոռցած էտակավին այն զվարթ ա եռանդոտ տաղերը, որոնց հանգերուն երկու գիրերը միայն, եթե դրապես կարելի ըլլար փոխել, թերևս ծախու առներ աշխարհի բոլոր Ռոշիլները, հրաժարելով, սակայն անոնց տիտղոսներեն:

Ինքը, շողովրդի զավակ, ինչպես գրեթե բոլոր հայերը, իր դաստիրակության կամ բախտին ընձեռած նպաստներուն պատճառավ փքացած չէ ամենևին. ոչ ալ շատ մը չտես հարուսներու նման սուտ ազնվականի հովեր առած: Գործին գլուխը ճշմարիտ խանութպան՝ ընտանիքին մեջ բարի հայր և բարի ամուսին՝ ընկերության մեջ այն խոսող խնդացող մարդն է, որուն ներկայությանը հորանջելու փափաքը կը մոռնա չորս օր քնատ մնացող մարդն անգամ, բայց մեզի համար ինչ են այսառավելությունները իր բանաստեղծի տաղանդին քով, միշտ, թերևս,ժպտուն, բայց երբեմն խայթող, երբեք ձանձրալի, որուն մեջ ամեն բան է հանգը, և ամեն բան կը գերազանցե հանգը, միևնույն սիրուն ձևերով խաղցնելով իր գրչի տակ ֆրանսերենը, ինչպես հայերենը: Ֆրանսացիք իրենց գնահատումը գնահատելով ապացուցած են պսակելով զինքը գրական մրցումի մը մեջ: Իակ մենք մեր չափովը զինքը վարձատրված կը համարենք շնորհիվ իրեն բանաստեղծի տիտղոսը, փոխնակ հանդագործի: Բայց ըստ իս, այդ տիտղոսն է, որ կշահի իրմե, քան, թե ինք տիտղոսեն, քանի որ այնքան ածան է մեր մեջ, և քանի օր ավելի կ՝արրժե իսկատիպ հանդագործ մը քան տափակ բանաստեղծ մը: Դժբախտությունը հոն է միայն, որ այդ հանդերը չեն ծախվիր, եթե անոնց օխան գեթ այնչափ, որչափ օճառին և ալյուին օխան, թերևս չէր մեկներ մեր երկրեն, և մենք իր