որ իրեն ալ պարունակությունը քիչ մը հիննա, երբ կողքը անաղարտ կը մնա իր անմատույցնարձրության մեջ:
Մեզի զարմանք տվող միակ բանը իր բացարձակ անհետացումն է գրական աշխարհեն: Տաղանդները կը ծերանան, բայց հմտությունը կը կազդուրվի օրե օր, ր ինքը, որ այնքան աղեկ գիտե շահիլ իր կորուստները և դարմանել վնաները, ինքը որ պատկառելի դասու մեջ իր անունը կորցնելե ետքը. փյունիկի մը պես վերծնելով նոր մարդու մը հոյակապ անունը շահեցավ իր աշխատասիրությամբը, ինքը որ իր դավանափոխությամբը արքքայության մեջ ունեցած փոքրիկ տեղը կորցնելե ետքը, ավելի մեծ մը շահեցավ հոն, զինքը սիրող հոգիի մը կրոնափոխությամբը, ինչո՞ւ նոր փառավոր գործով մը չ՝ուզեր դարմանել այն վնասը, զոր անգութ ժամանակը կուտա իրեն. մոռացությամբ նվիրագործելով իր անհետացումը:
Այնքան հազվագյուտ են մեր մեջ չշմարտապես հմուտ մարդիկ, որ գտնված մեկ քանիներն ալ իրավունք չունեին «ֆառե նիենթե»ի մեջ սպառելով զրկելու ազգը այն ծառայություններեն. զորս կրնան մատուցանել անոր, թե՛ իրենց զոծերովը և թե՛ օրինակովը, որովհետև հեղինակ ըլլալու փառքեն զատ՝ հաջորդներ ստեղծելու պատիվն ալ իրեն պիտի վերագր է ապագան:
[գ.] ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ
Գրող մը և «սալոնի մարդ» մը միանգամայն, որուն այս երկրորդ հատկության քով՝ առաջինը այնքան կը նսեմանա, որ կ՝անհետանա վերջապես, թեպետ հրապարագրի, թարգմանչի և քիչ մըն ալ հեղինակի տիտղոսը վայելած ըլլա ժամանակավ: Այս տեսակետով, թերևս բարեբախտություն մը եղած ըլլա իրեն Պոլսեն դուրս ծնած և անկե հեռու ապրած ըլլալը, որ այս երկու ձիրքերը մեկ հարկի տակ չեն բնակիր ընդանրապես, սակայն ավելի մեծ բարեբախտություն մը պիտի ըլլար, եթե Փարիզ ծներ, ուր «սալոնի մարդ» ըլլալը