Աշխարհներ են աչքերդ անհուն, Ուր կան լույսեր, հույզեր հըսկա․ Սառույց, հըրդեհ, բոցեր փայլուն, Ժըպիտն ու հույս չեն բացակա․ Կուգան, կ՚անցին անկե սահուն Գութն ու արցունք․ լոկ սեր չըկա։