Այս էջը հաստատված է

մտավորական օգտին համար տքնող դրագիտոհին հանցանքը ի՞րն է, եթե այդ դեմքերը չեն վխտար մեր մեջ: Իր գրականուտյունը իմ սրտիս ու մտքիս խոսող գրականուտյունը եղած է, և տարորինակ չէ որ, կարգ մը խնդիրներու մեջ, իրեն տարակարծիք ըլլալով հանդերձ, միշտ հիացւմ մը ունենայի իր արժանիքին համար, երկար տարիներ սնուցանելով սրտիս մեջ զինքը ճանաչելու բաղձանք մը, և միշտ հեռու նկատելով զայն իրականացնելու հույսը:

1899-ին վերջերն էր, իր սուգի և տրտմության տրտմության տարիներու մեջ էր, երբ կաշխատակիցեի արևելֆին, իր կիսադեմքը գծեցի քողին ետևեն, առանց մտքես ամցընելու որ կրնար իր ձեռքը հսասնիլ, որովհետև կըսսեին թե իր վաղամեռիկ աղջկան մահեն վերջը, երբեք թերթ մը չէր կարդար: Բարեկամ մը գայն ցույց տվեր էր իրեն, և բարեկամուհին մը բերավ ինծի տեսակցության մը հրավերը:

Կիրակի օր մըն էր, երբեք չպիտի մոռանամ: Ծաղիկ հասակի բոլոր ավյուսն վերածնած կզգայի իմ մեջս, և մանկության երկչոտություններով կը բաբախեր սիրտս, երբ զարկի իր տան դուռը:Առանձին էի, կը հուսայի առանձին գտնել զինքը: Շատ խոսքեր ունեի իրեն, ինչպես հին մտերիմ մը, որ տարիներով օրորած էր սիրտս իր տաքուկ զգացումներով և անուշ, շատ անուշ պատկերներով:

Հուզված ելա սանդուխեն վեր, ու նախասենյակե մը մեջ բազմությամբ լեցուն, ուրկե բացակաէր տան տիրուհին: Տյուսար փաշան ընդունեց գիս, և ծանոթացնել տվավ այցելությունս տիկինին:

Հազիվ ներկայացման ձևակերպությունները ավարտեր էին, երբ տիկին Տյուսար ներս մտավ սրահեն, և իր առջին ժպիտով բոլոր երկչռտությունս փարատեց: Սևեր հագած էր, գլուծը սև ժանյակով քողարկված որուն տակեն գորշ մազեր կր խորհրդի աղվոր ճակատը կը շրջանակեին կիսովի: Դեմքին անայլայլ տժգնության վրա տրտմությունը հոգնած բան մը կը դներ, իր ձայնը դաշն, երկար հագներգութենե մը ետքը՝ բեկած շեշտով կը հասներ կարծես:

Խոսակցությունըսկսավ ֆրանսերեն: Բոլոր հյուրերը