Այս էջը հաստատված է

ծաղկազարդ հերոսուհիններեն, որոնք իրենց զգեստներու հետ կը մերկանան իրենց հրապույներեն: Եվ իր ձայնը լսելով, զինքը դիտելով, կը խորհեի, թե այդ անզուգական կինը ինչ պիտի ըլլար իր ընտանիքին կյանքին, իր մայրական սիրույն մեջ:

Հիմակ կը հասկնալի կնոջ գերին, կնոջ գերին, կնոջ պաշտոնին, կնոջ բարձր կողման վրա իր ըմբռնումները: Այդպես պետք է ըլլար, երբ ինք իր վրա կը դատեր ուրիշները: Իրեն համար, կյանքը՝ պարտականության, սիրո և մտային բարձրագույն հաղորդակցությանց հանդիսավոր մըն էր, ուր ապրեցավ իր գաղափարներուն, իր զգացմանց և իր վշտերուն մեջ դալարվելով, այրելով, ա՛լ ավելիազնվացավ՞

Իր միտքը հասարակ միտք չէ, ոչ ալ կյանքը հասարակ կյանք. ինքը հացի կամ փառքի համար գրող մը չէր, և իր կնոջական արժանապատվությունը պահեց, ոտքերուն տակ հարուցված վայրահաջությանց երբեք չզիջելով պատասծանել: Իր հոգին գթությամբ լեցուն իր սեռին նկատմամբ, գրեց անոր համար, խոսեցավ անոր համար, գործեց անոր համար դպրոցասեր տիկնանց գլուխը անցնելով. կնոջ տխուրբ վիճակը իր մտքի լըկանքն էր. կը տառապեր տեսնելով աղքատ կինը, լքյալ կինը,նխաբված կինը, ինկած կինը: Հոդիի և մարմնի բոլոր հանցանքները անոր՝ կը տանքէին զինքը իր բարոյական բարձրության մեջ, ուր չինն կրնար հասնիլ մոլության տվայտանքները:

Կը հիշեմ հոպս անգլացի իմաստասներին սա տեսակ մեկ գաղափարը, թե «Գթությունը մեր անձին նկատմամբ ազետքի մը վախն է ուրիշներու դժբախտությունենեն առջև եկած»: Թերևս ճշմարտություն մը ըլլա ասիկա, և այս պատճառավ է, որ գերազանցապես սքանչելի կը գտնեմ տիկին Տյուսարը իր անշահախնդիր կարեկցության մեջ:

Միակ զգացում մը, միակ հրայրք մը, միակ վիշտ մը կրցավ հաղթել այդ հզոր զգացման. մայրությունը: Իր մեջ, մայրը կնոջմե և գրագետե ավելի զորավոր եղավ: Սիրել իր աղջիկը ամեն բանե վեր, զոհեց անոր, ինչ որ ուներ ի մեջ