Այս էջը հաստատված է

ԱՂՋԿԱՆ ՄԸ ՍԻՐՏԸ

ՎԵՊ

Ա

— Ի՞նչպես կը գիտես, Սոֆի, երգիս հանկերգը, հարցուց Բաբուլ, իր շրջաթոռին վրա դառնալով դաշնակին առջև, ուր նստած մեկ քանի վայրկյանն ի վեր իր հեղինակախ մեկ եղանակը կը փոձեր:

— Այնքան աղվոր է ձայնդ, և այնքան անուշ կ՝երգես, որ կը շփոթիմ հեղինակությանդ արժեքին մասին, պատասխանեց Սոֆին, որ ոտի վրա կը կենար անոր քով մտազբաղ, դաշնակին հեց, հետո հարեց,. ամեն պարագայի մեջ, դուն իմ դատողությանս մի՛ վստահիր. պետք է վարպետիդ դիմես:

— Վարպեսի՞ս, չեմ համարձակիս. անմիշտ կանխահաս կը նկատե ինծի համար այս փորձերը: Ամեն բան իր ժամանակը ունի կ՝ըսե:

— Եվ չե՞ս կարծես որ իրավունք ունի, Բուբուլս:

— Գուցե՛... մրմնջեց դեռատի աղջիկը երազկոտ, բայց ես իբր լուրջ աշխատություն մը չէ որ կ՝ընեմ ասիկա, գիտեմ թե հրաշակերտներ չեմ արտադրել, սակայն պետք կ՝զգամ երգելու, ինչպես ուրիշներ քայլելու, ծխելու, պոռաչու իրենց հուզումի րոպեներու մեջ և ստեպ ոչ թե վերհիշում մը գիտցած եղանակներես, այլ նոր երդ մը կը ծնի հոգիիս մեջ. նոր բառեր կուգան շրթունքիս վրա և նոր պատկեր մը կ՝ուրվագծի երևակայությանս առջև ու կը փափաքիմ մարմին տալ անոնց: