Այս էջը հաստատված է

Դեկտեմբերի հով մը սաստիկ այն գիշեր
Կը դըղըրդեր անդուլ երկինքն ու գետին:

Ու մերժեր էր առնել մեկնոցն ուսերուն,
Իր ժանյակներեն ըստվերելու երկյուղով,
Նըշուլագե՛ղ ոստյան ճերմակ ու սիրուն,
Ինչպես աստղով լեցուն ձյունե նուրբ կողով:

Եվ մեռա՜վ ան ժանյակներուն փաթթըված.
Վերջին շունչին հետ եղավ հուսկ իր կըտակ,
Ժանյակներով պըճնել իր մահ, սև՛ քերթված,
Ժանյակներով թաղել մարմինն հողին տակ:

«Ի՜նչ աղվոր է, կ՚ըսեին, ի՜նչ մանկամարդ»
Երբ փողոցեն կ՚անցներ դագաղն ողբական,
Եվ երգերու, բուրվառներու մեջեն ցարդ
Կը ժըպտեր ինք ժանյակներուն սիրական: