Այս էջը հաստատված է

Սոֆի ինքղինքը երջանիկ կ՝զգար իր սիրելի աշակերտուհիին ներբողը լսելով եղբորմեն: Եվ շարունակեցին իրենց պտույտը սրահին մեջ, ներկայացնելով անոր դեռ բազմաթիվ վարպետների նկարներ, որոնց հեղինակները կ՝անվաներ և նյութերը կը բացատրեր արվեստագետը անվարան: Նորատի աղջիկները կը կզարմանային ատոր անկեղծ գնհատումը իրենց փոքրիկ գործերուն նկատմամբ:

Վերջալույսը իր հետին ճաճանչները կ՝ամփոփեր սրահին պատուհաններեն, և դեռ ծաղկահասակ արվեստագետները չէին հագենաար, նկարելու մասին ընդհանուր գաղափարներու փոխանակությամբ, երբ Սոֆին հիշեց թե գիշերը մոտեցած էր: Որոքն ալ անհան հրճվանք վայելած էին ազնիվ տեսակցության մեջ, ինջ որ խոստովանեցին իրարու:

Թ

«Արվեստասեր օրիորդներ» ու ընկերությունը հանդպեսի մը պատրաստություն կը տեսներ:

Թատերական երեկույթ մը պիտի տրվեր պ. Գեղամոֆի պարտեզին մեջ, Պեոյուք Տերե: Ներկայացվելիք խաղին անունն էր Մեպուլ, բայց ոչ ոք գիտեր թե ով էր անոր հեղինակը: Ամենուն հայտնի էր թե այդ հեղինակությունը ընկերության անդամուհիներեն մեկունը պիտի ըլլար անշուշտ, սակայն ինչու դաղտնի պահեին անոր անունը:

«Արվեստասեր օրիօրդներ»ը կարծես կը ջանային ի դերե հանել այն հինավուրց առածը, որ անխորհրդապահ կը հըռչակե իգական սեռը, և կամ թերևս անոնցմե յուրաքանչյուրը հեղինակի պատրանքը տալու համար ինքզինքին, բացարձակ լռությունը կը պահեր ճշմարտության մասին:

Ամենքը հետաքրքիր էին գաղտնիքը իմանալու, միայն Գառնիկ անտարբեր կը մնար, հակառակ երկու աղջկանց