Այս էջը հաստատված է

դյուցազներգություն մը և ողբերգություն մը կրնար համարվիլ արևելյան բոցաթռիչ երևակայությամբ և արևմտյան նուրբ ու կոկիկ ոճով գրված: Հանճարեղ ու զգայուն, անարատ, գործունյա կնոջ մը սերն ու անձնվիրությունն էր. ապըստամբ՝ կնոջ մոլությանց առիթ տվող ստրկության դեմ, ապստամբ՝ կնոջ ծուլութենեն առաաջ եկած սրտի տկարության դեմ, բայց այնքան սիրուն հյուսվածքներով լի, այնքան գեղեցիկ տեսարաններով զարդարուն, որ անոր նյութին ու ոգիին ամենեն ավելի հակառակ կարծիք ունեցողներն անգամ կը սքանչանային ու կը ծափահարեին:

Հետզհետե ամենուն նայվածքը Բուբուլին վրա կը դառնար, և փսփսուքով մը անոր անունը կ՚արտասանվեր ամեն շրթունքներե:

Իրավ, այդ սիրուն խաղին հեղինակը օր. Գեղամոֆն էր, սակայն փափաքած էր ծածուկ մնալ, որպեսզի չհարկադրվեր ամենուն կեղծ կամ անկեղծ շնորհավորություններըմտին ընելու, ինչ որ շատ նեղացուցիչ պարագա մըն էր դեռատի հեղինակի մը համար, որ իր գործին հաջողության վրա վստահ չէ:

Բայց երբ տեսավ առաջին արարվածին հաջողությունը, աչքերովը Գառնիկը փնտռեց հասկնալու համար իր գաղափարներուն անոր վրա առաջ բերած տպավորությունը: Ծառի մը տակ նստած էր ան ոստերուն ետին կես պահվտած: Հրավառ նայվածք մը հանդիպեցավ իրենին, և հիացման անճառ ժպիտ մը սահեցավ անցավ երիտասարդին շրթունքներուն վրայեն: Հեղինակուհուն բերկրանքը չափ չուներ:

Երկրորդ արարվածը ավելի սքանչելի եղավ: Ծափերն ու «կեցցե հեղինակը» գոչյունները կը գոռացնեին պարտեզը, երբ վարագույրը կ՚իջներ:

Բոլոր տեսարանին տևողության ատեն, Բուբուլ զգացեր էր: Գումարյանի նայվածքը հիացումով մը իր վրա սևեռած, և երիտասարդը փոխադարձաբար դիտեր էր անուշ աղջկան դեմքին վրա այն շնորհալի հուզումները որոնք անոր հեղինակած խոսքերեն ավելի պերճախոս էին, և կ՚ընդնշմարեր սրտի այն գաղտնի երևույթներեն մեկը, որոնք չեն բացատրվիր