գորովագին, Գառնիկ հիացման վսեմ հեշտանքը կը վայելոր երեկոյան զով զեփյուռին դեմ՝ ծովուն ու երկինքին միիջև, իր պաշտելվույն անուշ ձայնեն հմայված: երբ այդ երգերու մեջ իր հոգիին տենչերու համաձայն վանկ մը կը գտներ, կմիացներ անոր իր զորեղ ձայնի հնչյունը, և երկու սիրտ, երկու ձայն ներդաշնակ զիրար գրկած, ալիքնորու վրա ծփծփալով, կը սավառնեին անհունության մեջ անծայրածիր:
ահա այս հափշտկության բոլոր հրապույրը կը վայելե մեր խմբակը զայն կազմող հոգիներու յուրաքանչյուրը իր երազներուն հետևելու:
Գառնիկ հետզհետե կ՝առաջանար իր սիրոանուրջներու մեջ, և հույսը, որքան որ կը կազդուրեր զինքը, Բուբուլ անորոշ մթնոլորտի մը մեջ կը հուզվեր, առանց երբեք կարծելու, թե իր հեք սիրտը գերության ցանցին մեջ կը բռնվեր այն թովիլ զորությունեն, որուն կը պատկաներ:
Իսկ Սոֆիին բոլոր ուժը կ՝ամփոփեր իր եղբորը անբիծ սիրույն մեջ, որ իր բոլոր կյանքը պիտի թունավորեր: Ո՞հ, ապագան, այդ ահարկու ուրվականը կըծիծաղեր անոնց խաբուսիկ բարենաստության վայրկյաններու վրա, զոր փշրելու կը պատրաստվեր իր մահացու տապարին ներքև:
ԺԲ
գառնիկ սովորություն ուներ առտուները, երբ ապարանք գտնվեր, արշալույսին հետ պարտեզ ինջնելու, ուր ցողաթուրմ ծաղիկներե խուրձեր կը հորիներ, նախաճաշիպահուն երկու աղջիկներուն մատուցանելու համար: Այդ ծաղիկները իրենց մեջ խորհրդավոր շարք մը կ՝ունենային, և Բուբուլ ու Սոֆի զայն լուծելու կ՝զբաղեին մեկ քանի վայրկյան:
Բուբուլ ծաղիկները կը պաշտեր, ինչպես ամեն բան, որ գեղեցիկ էր, կը մշակեր զանոնք մասնավոր հոգածությամբ, և տարօրինակ նախապաշարում մը ուներ անոնց արտահայտած նշանակության մասին:
Անգիտակցարար կապված փունջ մը, կամ դիպվածով