Այս էջը հաստատված է

երիտասարդներու մեջ շատ հազվասեպ չէ զգացումը, մանավանդ երբ հզոր հոդով մը կապված չեն իրենց բնավայրին:

Բայց Տիգրան ուներ այդ զոդը, և թեպետ հեռավորության իր վրա ունեցած հզոր ներգործություն ակներև էր, սակայն կարելի չէր անցուցած անհավատարիմ ըլլալ այն ուխտին որ զինք կը կապեր Բուբուլին հետ:

Ընդհակառակը, այդ էր միայն զիք Պոլիս բերող նպատակը:

Առանց այդ պարտականության գաղաթարին, թերևս երկմըտեր թողուլ իր սիրելի Գերմանիան, ուր այնքան հանգիստ էր ու գոհ:

Արդեն գեղամոֆի ապարանքն ալ կը պատրաստվեր արժանապես ընդունելու իր միակ ժառանգորթը:

Պետք էր տեսնել այն փափուկ հոգածությունը, որով երկու օրիորդները կը ճգնեին զարդարարել երիտասարդին հատկացյալ սենյակները, և պատրաստել անոր գործածության վերաբերյալ կահերն ու պիտույքները:

Իրենց սեռին հատուկ նրբությանբ կը ջանային գուշակել ինչ որ կրնար կարևոր ու հաճելի ըլլալ ուսումնավարտ երիտասարդի մը, և ստեպ կը դիմեին Գառնիկին օգնության, այրական ճաշակի մասին ալ ակնե խորհուրդ ստանալու համար:

Բուբուլ ճշմարիտ ուրախություն մը զգացեր էր իր մանկության բարեկամին գալուստը իմանալով, և անցյալի հիշատակներուն միջոցով նոր Գառնիկ մը կը հորիներ իր երևակայության մեջ:

կանխավ կը հուզվեր մտածելով այն վայրկյանին, ուր իր նշանածը Սոֆիին եղբորը հետ դեմ առ դեմ պիտի գար հավասար եռանդով ու հմտությամբ ճոխացած և ձեռք ձեռքի պիտի տային իրենց ծերունի հորը նոր մը և Սոֆիին ու իրենց զգացմանց ու գաղափարներու նոր զարկ մը տալու համար:

Կը խորհեր անբիծ աղջիկը թե իրենց երջանկությունը անխառն պայծառությամբ պիտի փոխփոխեր այնուհետև, թե երբեք չպիտի տեսնեին ծերունվույն մտահոգությունը, որ անքայն ցավ կը պատճառեր իրեն, թե Տիգրանին անձին մեջ ծերունին խանգակաթ որդի մը պիտի գտներ, Սոֆի