Այս էջը հաստատված է

Իսկ օրիորդ Գեղամոֆ բոլորովին զուրկ կը մնար այդ խնամքին, որուն պետք ունի միշտ կին մը նյութական անդորրութենեն ավելի:

Գառնիկ ամեն բան կը տեսներ, կը քններ, կը հասկնար, և հետզհետե ոգևորյալ նյութ ու առիթ կը հայթայթեր խոսակցության, մինչ Տիգրան կը ճաշեր ախորժակով, կերակուրներուն վրա կարծիք հայտնելու համար միայն խոսելու պետքը զգալով:

Անձրևը դադրեր էր երբ սեղանեն ելան, և երկինք կսկսեր գոռալ ու փայլատակել վերստին:

Ամբողջ ընտանիք հավաքեցավ փոքրիկ սրահին մեջ, որուն պատուհանները պարտեզին վրա կը նայեին:

Ամոնցմե ամեն մեկը տարբեր զգացումներ ուներ:

Տիգրանեն զատ, որ թմրած էր ուղևորության ազդած հանգութենեն, և ամենքին ալ իրենց մտածմանց հետ առանձին մնալու վայրկյանին կսպասեին, բացի ծերունիեն, որ չէր հագենար որդվույն ամեն ձևերը դիտելու և հիանալու բերկրանքեն:

Որոտալի գոռում լսվեցավ հանկարծ հորիզոնին ծայրեն ամպերու կույտ մը ճեղքվեցավ, և փայլակը հազիվ նշողած շանթ մը որոտընդոս եկավ ինկավ պարտեզին մեջ ահագին սոճի մը տապաստ կործանելու:

Բուոբուլ, ուրուն հոգին հակամետ էր հուզման այն պահուն, ահաբեկ ճիչ մը արձակեց, և Սոֆիին գրկին մեջ գլուխը ծածկեց:

Գառնիկ ցատկեց տեղեն, անոր քով վազեց, և հոգվույն բոլոր ուժը կը բերեր ղայն կազդուրելու համար, ծերունին ալաղջկան մոտեցած էր առանց փույթ ընելու ինչ որ տեղի կունենար դուրսը:

Երիտասարդ Գեղամոֆ պատուհանին քով դնաց:

— Բան մը չէ, կայծակեն ծառ մը կոտրեր է, ըսավ միշտ իր ցուրց ձայնովը, հետո Բուոբուլին դառնալով հարեց տղա ես եղեր դուն, ավելի քաջ կը կարծեի քեզի, ինչ կա վախնալու:

Եվ իր հոգնությունը պատրվակելով սենյակը ելավ նընջելու, ուրիշներուն խնամքին թողլով փափկասուն աղջիկը, որուն, ավաղ, ճշմարիտ տերն ու պաշտպանը ըլլալու սահմանված էր: