Չքնաղ էր օդը և երկինքը աստղազարդ, մեկը այն հեշտալի գիշերներեն որ արևելյան գեղազմայլ կլիմային մենաշնորհն է, և որ կը հմայե աչքը, կը թովե միտքը և սիրտը անծանոթ հուզումներով ը լցնե;
Պեռյուք- Տերեի ծովեզերյա ճեճավտյրին վրա մեծ բազմություն մը կերթևեկեր:
Կառքերու շարք մը կերթար կուգար պ. Գեղամոֆ մեծափարթամ ապարանքին առջև կանգ առնելով, որուն լուսավառ դրան մոտ ամբոխ մը խռնված հոնկե ներս մտնող երջանիկ մահկանացուները կը դիտեր նախանով:
Պ. Գեղամոֆի ընդարձակ պարտեզին մեջ ամառային պարահանդես մը կը տրվեր այն գիշեր ի պատիվ Տիգրանին և այդ էր պատճառը բազմության, լուսավառության և նվագածության, որով բոլոր պարտեզը կը թնդար:
Ընտանեկան պարահանդես մը անդիմակ պիտի ըլլար իհարկե. բայց Բուբուլին հրավառ երևակայությունը, որ միշ պետք ուներ նոր տեսիլներ ստեղծելու, զանազան ժամանակներու տարազներով զգեստավորելու պայման դրեր էր հրավիլյալներուն, որոնք գունտագունտ հոն կը դիմեին գիրար գերազանցելու նախանձավորությամբ մրցելով իրարու հետ:
Տեսնելու արժանի էրայդ այլակերպությունները դիցական, վիպական և պատմականշքեղ կերպարանքերու տակ:
Սոֆի Փլորայի ծաղկենկարը զգեստը ուներ, որոնք հակապատկեր մը կը ներկայացնեին իր լուրջ դեմքին հետ:
Անուշ աղջիկը փափաքեր էր զվարթ գեր մը կատարել այն գիշեր, թերևս առաջին և վերջին անգամ իր կյանքին մեջ:
Ոսկեզօծ կողով մը ուներ թևին տակ, ուրկե առատ ծաղիկ էր սփռել ամեն կողմ, և ուր որ երթար կը ծավալվեր հոն քաղցր բուրում մը հակառակ իր սովորուոթյան, որով միշտ իր հրապույրները պահելու ջանք ըրած էր:
Գառնիկ Տրովատորը կը ներկայացներ կես պալատականի, կես քերթողի հմայիչ կերպարանքովը ու վայելչազարդ հագուստներովը, փետրազարդ գլխարկ մը անհամեմատ