Այս էջը հաստատված է

— Սաստիկի գլխու ցավ մը կը նեղե զիս,շնորհք կ՚ընե՞ք զարդասենյակը տանելու զիս, քիչ մը օտըգոլոնյը առնեմ, ըսավ ոտքի ելլելով, և երկունքն ալ սրտաբեկ, երկունքն ալ դողդոջուն՝ զիրար հասկանալով ու իրաիմե զգուշանալեվ դացին խառնվեցին փետրավորներու, ծաղիկներու, ժանյակներու ամբողին մեջ, ուր բյուր խոստովանություններ տեղի ունեցած էին անպատճառ ու անպատկառ, և սակայն ամենքն ալ կըշարունակեին պարել ու ծիծաղել, մինչ ասդին Բուբուլ տժգույն և սրտաբեկ կը մտախոհեր հազարումեկ անձկություններով պաշարված:

ԺԶ


Արտաքո կարգի շուքով տևեր էր պարհանդեսը մինչև լույս, հետզհետե կրկնապատկելով հանդիսականներու եռանդը, երեկույթին այլ և այլ զվարճություններովը:

Փառավոր եղած էր ընթրիքը, և խաղերը՝ բոլորվին իսկատիպ: Ամեն ոք անմոռաց հիշատակ մը տարեր էր իր հետը, մեկնելով այն չնաշխարհիկ հանդեսեն, և ամեն տեղ կը խոսվեր արդեն այն հրաշալի ճարտարության,ճաշակին ու կարգավորությանը վրա ուրկե արանց բացառության գոհ եղած էին ներկաները: Հետևյալ օրը, արևը կը խոնարհեր և արդեն վարդագույն ամպերուն ետին, և վերջալույսին կարմիր ցոլքը կը խաղար սրահին որմերուն և հայելուներու վրա, երբ Տիգրան ծանր ու երկարատև քունե մը սթափած՝ եկավ մտավ սրահեն ներս, և առանց ուղղակի մեկուն նայելու կամ բարևելու մեկը, խեղդուկ ձայնեվ մը գոչեց.

— Օ՜,դուք ինձմե ավելի կանուխ արթնցեր եք:

— Մենք չէ թե արթնցանք, այլ չքնացանք,-պատասխանեց Գառնիկ:

— Ի՜նչ, բոլոր օրը անքո՞ւն անցուցիք, ի՞նչ հիմարություն, տգեղ բան է գիշերն ի բուն առանց նպատակի ոտքի վրա մնալե ետքը, ցերեկն ալ արձաններու պես նստիլ:

— Ընդհակառակը, հարեց Գառնիկ ժպիտով մը, ես