կը մտածեմ, թե ամենեն քաղցր բանն է այնքան զվարճալի գիշեր մը անցընելե ետքը զբաղվիլ անոր վերհիշումով, և օրիորդներն ալ կարծեմ համամիտ են ինծի, քանի, որ առավընե կը խոսինք հանդեսին շատ մը պարագաններուն առանց նշմարելու, որ ժամանակը կ՝անցնի:
— Անշուշտ, ավելացուց Բուբուլ, վայելքին հույսն ու հիշատակը բուն, իսկ վայելքեն ավելի քաղցր է, վասնզի վայե;լման մեջ հուզումը կը խառնվի և արգելք կ՝ըլլա շատ անգամ իրապես զգալու այն բերկրությունը, որոււն ենթակա ես:
— Ի՜նչ բերկրության և ի՜նչ վայելքի վրա կը խոսիս, Բուբո՛ւլ, գոչեց Տիգրան հեգնական ձայնով մը, մասֆառաներու, կապիկներու ժխորի մը նվագարանին ձայնովը ցատկռտելը կ՝արժե՞ այդչափ մեծ բառեր «բերկրո՜ւն, վայե՜լք», և մեծ քրքիջ մը արձակեց:
Օրիորդ Գեղամոֆ տժգնեցավ նշանածին խոսելու այս անպատկառ կերպեն ազդվելով, բայց իր սիրտը դեռ ճանացած չէր ճշմարիտ դառնությունը, և հոռի ու տխուր տպավորությունները շուտ կը փարատեին իր հոգիեն, ուստի պատասխանեց միշտ պահելով իր ժպիտը ու անուշ հնչյունը.
— Ո՜հ, ինչո՞ւ այդ նախատական անուններով անուններով կը հորջոջեք տեսիլ մը օր այնքան խորհրդավոր հրապույր ուներ: Զանազան երևույթներու տակ ժպտված այդ մարդիկը դար մը, պատմություն մը, վեպ մը, քերթված մը կը ներկայացնեին երեկ գիշեր, և անոնց նայելով, երբ կը հիշեի ամեն էակները, որոնք երբեմն զգացած, խորհած, գործած, լացած, սիրած ու տառապած են, և, երբ կը մտածեի, թե այդ հոյակապ մարդւկ անցեր գացեր էին աշխարհես փոշիի հատիկներու պես, և անոնք ալ, որ հիներու կերպարանքը առած կը զվարճանային, պիտի երթային, օր մը, անցյալ մը, պատմության մը մասը կազմելու, չեմ կրնար բացատրել, թե որքա՜ն կը հուզվեի:
— Ասոնք ամենն ալ ոչինչ բաներ էր, ըսավ հորանջելով երիտասարդ Գեղամոֆ, և սկսավ իր դանդաղ ոճովը բացատրել, թե պատմություն ըսաված բանը գոյություն չունի արդեն, թո կանանց սրտերը շարժելու համար հորինված սուտեր են