ատոնք, թե պարահանդեսի խաղերն ալ մանկական սին երեվույթներեն, և կը զարմանար, որ հասուն մարդիկ կ՝զբաղվեին անոնցմով, իսկ պարը լոկ մարմինը հոգնեցնելու կը ծառայեր, վասնզի մարմնամարզը պետք էր պարզ և հանդարդ ըլլար, մինչև հոն զարդերու, պչրանքներու նողկալի ելևէջի մը մեջ զգլխած հափշտակությամբ կը դառնան հիմարաբար:
— Բայց հանդեսին հրապույրը նույնիսկ այդ չարչարանքին մեջ կը կայանա. կաղաչեմ, մի՛ դատապարտեք զանոնք, ըսե՛ք միայն, թե ձեր սրտին չեն ազդեր, ըսավ Բուբուլ աշխույժով:
— Կ՝ազդեն արհամարանք կ՝ազդեն անոնք իմ սրտիս, պատասխանեց Տիգրան իր անտարբեր կերպովը քրքիջ մը արձակելով, և պոլսո կանանց զգեստներն ու զարդարանքը կը խծբծեր հայտարարելով, թե արդեն անհուն զզվանք կ՝զգար անոնց բոլոր ձևերեն ու պչրանքներեն, և թե առջի իրիկվան տեսարանը վերջին աստիճանի հասցուցեր էր իր այս զգացումը:
— Առջի իրիկվան տեսարա՞նը, պատասխանեց Սոֆի, տեղվույս իգական սեռին բնական պատկերը չէր, լավգիտեք, և կարծեմ տեղի չկաչ այդքան զզվելու, քանի որ ավելի արվեստ ու ճաշակ կար հոն, քան պչրասիրություն:
— Ինչ կ՝ուզե ըլլա, փայլուն գույներեն, ժապավեններեն, ծաղիկներեն կը գանիմ, և աշխարհքիս ամենեն շատ սիրած բանս պարզությունն է:
Բուբուլին ոսկեգույն վարսերը կապույտ ժապավենով մը կապված էին ծոծրակին վրա թույլ կերպով մը, ծայրերը ուսին վրա կը ծածանեին, իսկ կուրծքին վրա ճերմակ հասմիկներու փունջիկ մը ուներ: Փափուկ աղջիկը բնական շարժումով մը ձեռքը մազերուն տարավ, ծաղիկին նայեցավ ու շառագունեցավ: Անուշ աչքերը արցունքով լցված գառնիկին դարձավ, որ հիացմամբ լի իրեն կը նայեր սիրալիր: Արվեստագետը քաղցր հպաչրըություն մը զգաց ծաղկափթիթ աղջկան պաշտպանությունը ատանձելու առիթեն, և դերագույն աշխույժով պատասխանեց.