Այս էջը հաստատված է

— Ներեցե՛ք, որ ըսեմ, թե զարդարանքը կանաչի սեռին ճաշշակին ուզգացմանը ապացույցը նկատված է քաղաքակիրթ ազգերու մեջ, և ես ավելի առաջ երթալով կ՝ըսեմ, թե պարտք մըն է անոր համար: Այն կիները, որ չունին զարդարվելու ճաշակ, զուրկ են բուռն ու եռանդոտ նկարագրե մը, և կին մը պարզապես ըլլալու երեք պատճառ կրնա ունենալ, անզգայությունը, տգեղությունը կամ վիշտը:

— Է՜յ, անզգա՞ են գերմանկիները, կը պոռառ Բուբուլին նշանածը, որոնք,ըստ իրեն փոխանակ նեղիչ զգեստներով իրենց շարժումներն ու քայլվածքը բռնաբարելու, մանրամասն ոչունչություններով միտքերնիին չարչարելու, կ՝երևային, ինչ որ էին, և չէին ջանար բնությունը ձևազերծելով խաբել աչքերը վայրկենական պանտրանքով մը, քանի որ սուտը միշտ կը մատնվի, ը խնամոտ զարդերե առաջ եկած հատակապատկերը անտանելի է:

— Զարդարվիլը ստել կամ ժպտիլ չէ, բայց ամեն բանի չափազանցությունը հոռի հետևանքը մը կը հասնի անտառակույս, կ՝ըսեր Գառնիկ, և իր արվեստագետի նուրբ զգայությամբ կը ջանար համոզել ցուրտ երիտասարդը, թե կին մը, որ կիրթ ճաշակ ունի, կրնա զարդարվիլ այնքան վայելչորեն, որ ամեն մարդ հիանա իր վրա առանձին բնավ գուշակելով անորհրապույրին գաղտնիքը, որ ոչ մեծ խնամք կը պահանջե և ոչ չարչարանք ու հոգնություն:

— Ինծի համար ավելի աղեկ է տգեղ և պարզ ըլլալ քան,թե զարդարանքով աղվոր երևալ, և իր անձին կամ տանը զարդարանքին խնամք տանող կին մը թեթևւին, անմտին մեկն է:

— Կին մը, օր փույթ կը տանի վայելչության, կապացուցանե, թե գեղեցիկին զգացումը ունի, ինչ որ գլխավոր արժանիք է իրեն:

Ու անկեղծորեն կը խոստովաներ Գառնիկ, թե կնոջ սիրտը՝ որ այնքան ծայրահեղ կերպով կ՝զգա ամեն մեծ զգացումները, սերը, ատելությունը, որոնց ամենուն զենիքը հասնելու չափ ընդարձակ է իր հոգին, հավասարապես զգայուն է նաև այն չնչին իրերուն նկատմամբ, որոնք արտաքին աշխարհը