կկազմեն իր երևակայության,թե անտարբեր է այս մասին,զուրկ է բնության իր սեռին միայն շնորհված հատուկ կարողութենե մը, որ նյութական իրերու մեջ հրապույրը մը դնելու և նյութը ոգևորելու ձիրքն է:
— Իրավ որ,չեմ հասկնար,այդ նյութերու հրապույրը երևակայական է,պնդեց Տիգրան,բայց եթե պահ մը ենթանդրենք թե իրոք գոյություն ունի անիկա կարգ մը մարդոց համար,ինչ պիտի ընեք այն հազար ու մեկ նյութական վնասներուն մասին,որոնք պճնասիրութենե առաջ կուգան, և ամեն օր շատ մը ընտանիքներու կործանումին պատճառ կըլլան:
Բուբուլ որ լուռ կեցերէր իր դատը լավագույն ձեռքերու մեջ տեսնելով,ուզեց տեսնելով,ուզեց պատասխանել այս վերջին առարկության,և Գառնիկին ձայնակցութենեն ոգևորված գոչեց.
— Շատ կսխալիք, եթե կկարծեք թե վայելչության ճաշակն է որ կքանդե ընտանիքներու անդորրը. դաստիարակության պակասն է պատճառ այդ չարիքներուն:Եթե ամեն կին պարտքը ճանչնալու չափ կրթված ըլլա, երե գիտնա հաշտեցնել իր հոժարությունները նյութական իր միջոցներու հետ, գեղեցիկին զգացումը չէ թե կործանման կը մղե զինք,այլ աշպատասիրությամբ ավելի զարգանալու փափաքը կազդե իրեն:Վասնզի իղձն է որ միջոցներ կստեղծե,և եռանդուն ու խոհական կին մը, որ դաստիարակված է,իր բաղձանքները ի վնաս իր տանը չի գործադրեր երբեք. իր ընտանիքի օգտին կգործածե ղանոնք:Եթե կպակսին միջոցները զանոնք կհեղինակե. երե կպակսին աշխատության ժամանակն ու առիթը կչափավորե իր փափաքները,և համեստ շրջանակի մը մեջ հորինել կջանա այն հրապուրյները,զոր ճոխության մեջմիայն կերևակայեն տգետ և միջակ մտքեր:
Տիգրան որ բնավ սովորություն չուներհամեզվելու,և ուրիշներուն կարծիքը ընդունել տկարամտություն կհամարեր իրեն, անշուշտ կպատրաստվեր այլանդակ պատասխան մը տալու,երբ հայր Գեղամոֆին ներս մտնելովը վիճաբանությունը դադրեցավ: