Այս էջը հաստատված է

օրիորդին հետ առանձին մնալով իր վրա միայն պիտի ծանրանար անոնցով հոդը:

Ասկե զատ, Տիգրան խույս կուտար միշտ մտերմական խոսակցությունենե, և ամսե մը ի վեր ոչ իր հորը և ոչ նշանածին հետ վայրկյան մը առանձին տեսակցելու բաղձաննքը ունեցած չէր, վասնզի կ՝զգուշանար հայտնելե և լսելե գորովալից զգացմունքներ և մանավանդ կ՝ատեք հուզումը ինչ տեսակե ալ ըլլար ան:

Օրիորդ Գումարյանի ներկայությունը միշտ պատրվակ մըն էր նվազ մտերիմ ըլլալու, և ազատ կը պահեր զինքը ուրշներուն համար իր սովորություններեն զրկվելու հարկեն: Ուսատի բոլոր ուժովը դեմ կեցավ Սոֆիին որոշմանը: Իսկ Գառնիկ պետք չուներ շատ թախանձանքի իր հավանությունը տալու համար, թեպետ երիտասարդ Գեղամոֆին Պոլիս գալեն ի վեր ստիպված էր իր այցելությունները չափավորել արդեն:

Հազիվ ամիսը անգամ մը կը համարձակեր երևալ ապարանքին մեջ կիրակի օրերը, և ընդանրապես գիշերը չէր կենար: Ծունգերը կթոտած շոգենավ կը մտներ նման դատապարտյալի մը զոր գլխատվության կը տանեին, իր բոլոր սերը, բոլոր ուշը, բոլոր հոգին թողլով անզգա կոշտ սրտի մը քմահաճույքներուն:

Չէր գիտեր, սակայն թե այդ դժնդակ հետավորությունը, այդ անտանելի զրկանքը անակնունելի հաջողության մը պատճառ կ՝ըլլար իրեն:

Բուբուլին սիրտը, որ մինչև այն ատեն անգետ մնացեր էր իր զգացմանց իրական վիճակին, կ՝սկսերտառապիլ այն դառնություններով, որոնք սիրեցյալ էակի մը բացակայությունեն կ՝արտադրվին: Արդարև մարդ իր սիրած էակին ներկայությանը չի կրնար չափել իր հրայրքին աստիճանը, ոչ ալ գաղափարելայն անսահման գորովը, որով համակված էր իր հոգին, բայց երվ կը լռե այն ձձայնը, որ կը վրդովեր իր բոլոր էությունը, երբ կ՝անհետի այն պատկերը, որ կը հմայեր իր նայվածքը, որոնք կը դեղապճնեին իր կյանքը համայն, այն