Այս էջը հաստատված է

պիտի ստեղծեին սերը, որուն համար հորինված ու պատրաստված էր Բուբուլին հոգին:

Իսկ Գառնիկ պիտի մոռնար զայն անշուշտ, երբ անկեսիրվելու ամեն հույս կորսնցներ, վասնզի իրեն այնպես կը թվեր թե հուսահատ սերը չի կրնար տևական ըլլալ:

Անփորձ հասակի մը այս անստույգ տրամաբանություններովը համոզված, շարունակ Բուբուլին ամուսնության վրա կը խոսեր ծերունվույն հետ, որ իրմե ավելի անհամբեր էր իր սիրելի զավակներուն միությունը տեսնելու, սակայն իհարկե ստիպյալ պիտի սպասեր իր եղբորը, Աբգար Գեղամոֆ զորապետին գալուն, որ փափաքած էր կնքահայր ըլլալ Տիգրանիին, և որ իր պաշտոնին ծանր զրազմանց պատճառավ ձմեռեն առաջ չէր կրնար գալ Սանկտ-Բեթերոպուրկեն:

Վեցը ամսե ավելի ժամանակ ունեին տակավին իրեն առջև, և խեղճ աղջիկը չէր գիտեր, թե պիտի կարենայի՞ն անվտանգ անցընել բոլոր ամառն ու աշունը: Կրցածին չափ կ՚աշխատեր Գառնիկին այցելությունները պակսեցնելու միջոցներ գտնել, ու թեպետ Բուբուլին չափ իրեն ալ ծանր գաթ այս զրկումը, սակայն զոհողության մեծությանը մեջ իր երկու սիրելիներուն օգուտը կ՚ընդնշմարեր և կը համբերեր:

Սոֆիին սրտին ու մտքին այս ազնիվ տրամադրությունները շատ սուղի կը նստեին դժբախտ Բուբուլին, որ իր արդի փափուկ կացությանը մեջ պետք ուներ սրտակից բարեկամի մը, և զայն իր դաստիարակուհվույն քով գտնելե հուսահատ՝ բոլոր ուժովը, բոլոր տենչովը կը կարոտեր այն ուշադիր, այն կաթոգին նայվածքին, որ իր սրտին մեջ կը կարդար և անբարբառ պերճախոսությամբ կը պատասխաներ իրեն:

Ուստի անհամբեր անձկությամբ անոր այցերուն կ՚սպասեր, և այնպիսի եռանդոտ հաճույքով մը կ՚ընդուներ զայն որ Գառնիկ այլևս չէր կրնար տարակուսիլ թե գեղանի աղջիկը մասնակից էր իր զգացումներուն. բայց կը ճանչնար անոր վես ու փափուկ հոգին, և հանկարծական շարժումով մը զայն վիրավորելե զգուշանալով, կը հետաձգեր միշտ հայտարարության մը ժամը, և հարմար առիթ մը կ՚սպասեր զինքը այրող բոցավառ կրակը դուրս թափելու: